Չալարեք կկարդաք շատ կարևոր է. Աննա Հարությունյան

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Չալարեք կկարդաք շատ կարևոր է

Ձեռքը բեկորից է վնասվել, իսկ Ներկայիս կարգավիճակի Նկարները հրապարակման ենթակա չեն…

Նախ շնորհակալ ենք(նաև ընտանիքիս անդամները) պապայիս առողջությամբ հետաքրքրվելու ու այդքան գրելու համար։
Ի սկզբանե որոշել էի ուղիղ եթերով խոսել այս մասին, բայց ցավոք այդ մասին խոսել առանց լացելու չի ստացվում, այդ իսկ պատճառով կգրեմ, երկար կստացվի բայց ոչինչ…

Միշտ եմ խոսել ու վիճել բոլոր հոգով հաշմանդամների հետ, որ հաշմանդամություն ունեցող անձանց որպես լիարժեք մարդիկ ընդունեն և առանց խոչընդոտների ըմդգրկել հասարակության մեջ։

Հայրս` լինելով առաջին կարգին զինհաշմանդամ Օրեր առաջ` 17.01.2022 եկավ և պետ.պատվերի շրջանակներում ստացիոնար <<բուժում>> սկսեց ստանալ Հանրապետական հիվանդանոցի թոքային և երիկամային բաժանմունքում(5_րդ հարկ)
Ի սկզբանե բաժնի վարիչ` Մաթևոսյան Յասամանը, բժշկուհի Նարինե Մադունցը, հերթապահ բժշկուհի Աննա Գագիկովնան ասել են, որ իրենց բաժնի ենթակա հիվանդ չէ, բայց քանի որ ուղեգրել են էնտեղ ՍՏԻՊՎԱԾ ընդունել են…

Ընդունելուց հետո սկսել են իբրև բուժել…

Բուժման առաջին օրն է միայն մարդ մտել մոտը(ՆՇԵՄ ՈՐ ԱՆՏԱՐԲԵՐ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻՑ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ՄՅՈՒՍ ՀԻՎԱՆԴԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՆԵՐԸ), երկրորդ օրը միայն քույրն է մտել, երրորդ օրը կոնֆլիկտ ունեցա բաժնի վարիչի հետ(մտա մոտը, հասկանամ հայրիկիս վիճակը, ասեց` ինչ սոցիալական կարգավիճակում ե՞ք, ասեցի անապահով ընտանիքից եմ, սկսեց ձայնը բարձրացնել, թե պետությունից օգնություն եք ստանում, էլի դժգոհ եք։ Այ երբ սկսեցի ես խոսել ու ներկայանալ ձայնը իջացրեց, որովհետ…..)(Աստծո կամքով ապահովված է ընտանիքս ամեն բանով) այդ օրվանից նոր սկսեցին ուշադրություն դարձնել…

Ընդունված առաջին օրը կատետր են տեղադրել ձեռքի վրա, ու թողել 6 օր…

Պարկած 4_րդ օրը մեզ շտապ Կանչեցին հիվանդանոց(հիվանդանոցից զանգել էին, տնից շտապ օգնություն էին կանչում) Աննա Գագիկովնան ասեց` Հայրդ ջերմում է, պետք է պարացիտամոլ ու իմոդիում բերեք, շատ բարձր է տաքությունը(Հանրապետական հիվանդանոցում ջերմիջեցնող չկար)։ Դեղերը բերեցինք, խմեց, ջերմությունը չէր իջնում, հերթապահ բժիշկը(Աննա Գագիկովնան) քնած էր, մինչ առավոտ վառվում էր ջերմության մեջ( հենց դա վարակի պատճառով բարձրացած ջերմությունն էր)

Բաժնի վարիչը մեզ ասեց` այդքան ժամանակ չունենք իր վիրավորված օրվանից մինչ այսօր իր թղթերը կարդանք ինչ խնդիրներ ունի…

Ներկայացրեցինք մանրամասն(վստահ եմ էդ դեբիլը չհասկացավ այդ ամենը, բայց դե….)

Այ ջերմությունը պայմանավորված էր պապայիս թևին դրված կատետրով…

Կատետրը դրած երկրորդ օրն արդեն սկսել է ձեռքը անշարժանալ, տեղեկացրել է Նարինե Մադունցին, ով ասել է որ անոթները բարակ են, դրա համար է ցավում…

Ցավոք այդպես չէր…

Ամսի 26_ին պապային, որպես քովիդ տեղափոխեցին Մասիվի հիվանդանոց(բայց Մասիվի հիվանդանոցը հերքեց դա)…

Սկսվել էր վարակ, կատետրի երկար մնալուց վարակվել էր երակները, որը հաստատեց դուպլեքս հետազոտությունը, չէէէ ցավոք միայն ձեռքը չէր անշարժացել ու անտանելի ցավում, վնասվել էր նաև բեկորի պատճառով վնասված աչքը, որը պրոթեզ էր և ամբողջ դեմքը այժմ այտուցված է…
Ու այս ամենից բացի իր բոլոր թղթերի առաջին էջում մուգ տառերով գրված է, որ սուր ալերգիա ունի ԱՆԱԼԳԻՆԻՑ, անգամ դա չեն կարդացել ու ներարկել են անալգին+ դիմեդրոլ…

Հանդիպեցի Հանրապետական հիվանդանոցի փոխտնօրենին, ով շատ կիրթ և դաստիարակված մարդ է, ու խոսք տվեց տալ նկատողություն, բայց դա բավական չէ, Ես և ընտանիքիս անդամները հայրիկիս ապաքինումից հետո պայքարելու ենք, որ նման կենդանիները ենթարկվեն պատասխանատվության, ու որ մենք լինենք վերջին տուժողը իրենց անգետ լինելու։

Դիմել եմ առողջապահության նախարարություն, արձագանք չկա(թեպեդ փոխտնօրենի հետ խոսելու օրը այնտեղ էր նաև առողջապահության նախարարության ներկայացուցիչը)

Զանգահարել եմ թեժ գիծ(911) ու տեղեկացանք, որ բժշկական ոլորտով իրենք չեն զբաղվում

 

Оцените статью