Պատահաբար ամուսինս շփոթել ու իմ հեռախոսն էր վերցրել․ Այն զանգը որ եկավ նրա հեռախոսին փոխեց մեր ամբողջ կյանքը
Երկու օր առաջ ամուսինս աշխատանքի էր շտապում։ Նա ուշ էր արթնացել ու այդ օրն էլ կարևոր գործնական հանդիպում ուներ։Արագ- արագ արթնացավ, տաս րոպեում պատրաստվեց ու դուրս եկավ տնից վերցնելով իմ հեռախոսը։
Մեր հեռախոսները նույնն էին, գնել էինք երկու տարի առաջ միասին։ Երբ նա գնաց մի ժամ հետո իր հեռախոսին զանգ եկավ։ Վերցրեցի ու միանգամից շոկի ենթարկվեցի։ Ինչ որ կին էր, ով ինչպես ես հասկացա ամուսնուս սիրուհին էր, լսելով իմ ձայնը նա միանգամից անջատեց հեռախոսը։ Այդ պահին ներս մտավ ամուսինս, նա հասել էր աշխատանքի վայր, տեսել, որ իմ հեռախոսն էր վերցրել ու միանգամից տուն էր շտապել սխալը ուղղելու։
Բայց արի ու տես, որ չհասցրեց։ Բացահայտվեց ողջ իրականությունը։ Հետո ես պարզեցի որ նա արդեն երկու ամիս է ինչ հանդիպում է այդ կնոջ հետ, ով իրենց աշխատանքի վայրից է։ Սա մեծ հարված էր ինձ համար, ես կարծում էի, որ նա սիրում է ինձ, բայց կարծես թե սխալվում էի։ Հիմա ես զբաղվում եմ մեր բաժանման հարցերով։