Այս ՀԱՅԸ նրան դարձրեց ազգային ՄԵԾ բանաստեղծ. Գիտե՞ք, թե որ նշանավոր ՀԱՅԻ մասին է խոսքը 

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Այս ՀԱՅԸ նրան դարձրեց ազգային ՄԵԾ բանաստեղծ. Գիտե՞ք, թե որ նշանավոր ՀԱՅԻ մասին է խոսքը

Արսեն Տերտերյանը եղել է գրականագետ, գրաքննադատ (1882-1953): Ծնվել է Լեռնային Ղարաբաղի Շուշիքենդ գյուղում: Սովորել է ծննդավայրի ծխական դպրոցում, 1892-1902թթ` Շուշիի հոգևոր սեմինարիայում։ 1905թ. ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը։

Տերտերյանի առաջին հոդվածը լույս է տեսել 1905թ. «Տարազ» ամսագրում «Կուլտուրական թե՞ անկուլտուրական» վերնագրով։ 1907-09թթ սովորել է Պետերբուրգի նյարդահոգեբանական ինստիտուտում։ Յուրացրած լինելով հոգեբանական դպրոցի սկզբունքները` ծավալել է գրականագիտական քննադատանակ գործունեություն` հայ գրականության մեջ արմատավորելով և առաջինը կիրառելով պոեզիայի, արձակի և հրապարակախոսության գնահատման մեթոդաբանական տարբեր չափանիշներ: 1909-20թթ գրականության պատմություն և տեսություն է դասավանդել Երևանի թեմական դպրոցում։ 1920-53թթ հայ գրականության պատմություն է դասավանդել Երևանի պետական համալսարանում։ Առանց դիսերտացիայի պաշտպանության նրան շնորհվել է բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան:

Հրատարակված աշխատանքներից են՝ «Միքայել Նալբանդյան։ Ազգության հրապարակախոսը» (1910-11թթ), «Վահան Տերյան։ Ցնորքի, ծարավի և հաշտության երգիչը» (1910թ.), «Հովհաննես Թումանյան։ Հայրենի եզերքի քնարերգություն» (1911թ.)…։

Հատկապես ուշագրավ է 1912 թվականին հրատարակված «Հովհաննես Թումանյան» ուսումնասիրությունը։ Բանն այն էր‚ որ նսեմացելով կամ պարզապես չհասկանալով Թումանյանին‚ նրան հայտարարել էին սոսկ Լոռու գավառի բանաստեղծ‚ կամ‚ Լեոյի տերմինով ասած՝ «Լեռան երգիչ»‚ «Հայրենի եզերքի բանաստեղծ» և այլն։ Այս տարօրինակ գնահատականը քաղաքացիական իրավունք էր ստացել այնպես‚ որ մտել էր նույնիսկ դասագրքերի և ուսումնական ձեռնարկների մեջ։

Տերտերյանն առաջին անգամ Թումանյանին ներկայացրեց որպես ազգային մեծ բանաստեղծ‚ ցույց տվեց‚ որ կան ընդհանրություններ Թումանյանի և Պուշկինի‚ Լերմոնտովի‚ Բայրոնի միջև։ Այդ ֆոնի վրա վեր հանելով Թումանյանին՝ Տերտերյանը ցույց տվեց նրա պոեզիայի համամարդկային բնույթը։ Վերլուծելով Թումանյանի արվեստի առանձնահատկությունները՝ Տերտերյանը տվեց գեղեցիկի‚ նրա դասակարգային պատկանելության‚ գեղագիտական զանազան դպրոցների այնպիսի խոր և գիտակ բնութագրություններ‚ որոնք առ այսօր հիացմունք են պատճառում։

Оцените статью