Խեղճ պապու այգին թալանում էին․ Ահա, ինչ արեց թոռը, երբ տեսավ պապուն լացելուց
Վաչագան պապը հմուտ արհեստավոր էր եղել, այժմ նա թոշակառու էր և զբաղվում էր իր այգով։ Նա շատ աշխատասեր մարդ էր, ուստի թոշակի անցնելուց հետո սկսեց ակտիվ այգեգործությամբ զբաղվել, որ չձանձրանա։
Վաչագան պապը մեծ այգի ուներ՝ խնձորի, տանձի, դեղձի, ծիրանի ու ընկույզի ծառերով, նա նաև վարդերի ու հատապտուղների թուփեր էր մշակում։
Բոլորը գիտեին, որ Վաչագան պապի հպարտությունն իր այգու հաստաբուն ընկուզենին էր, որը շատ տպավորիչ տեսք ուներ և լավ բերք էր տալիս։
Ծերունին մեծ ընտանիք ուներ՝ որդին, հարսը, փոքր թոռն ու իր կինը ապրում էին մի հարկի տակ և շատ երջանիկ էին։
Բայց կար մի իրողությունը, որը պղտորում էր Վաչագան պապու հանգիստ կյանքը։ Բանը նրանում էր, որ Վաչագան պապու այգին հաճախ թալանում էին։ Խեղճ ծերունին մեծ հոգատարությամբ մշակում էր այգին, որ իր աշխատանքի պտուղները բերեր տուն, բայց վերջին շրջանում ամեն անգամ առավոտյան գալիս էր այգի ու տեսնում, որ բերքառատ ծառերը ինչ-որ մեկը «դատարկել» է։
Ամեն անգամ զայրանում էր, բայց միևնույն է շարունակում էր խնամել այգին։ Մի օր գողացել էին նրա սիրելի ընկուզենու բերքի մեծ մասը և այդ ամենի մասին ծերունին տանը հուզված պատմում էր։ Ծերունին պատմելուց չի կարողանում զսպել արցունքներն ու լաց է լինում։ Այդ տեսարանը շատ է ազդում մանկահասակ թոռան վրա, ով երբեք չէր տեսել պապիկին լացելուց։
Փոքրիկ տղան, մտքում իրեն խոսք է տալիս, որ կգտնի գողին։ Մի օր հերթական անգամ պապը այգի էր շտապում և թոռնիկը խնդրում է պապուն իրեն էլ տանել այգի, պապն էլ համաձայնվում է։ Փոքրիկն այգում մի ծածուկ տեղ ծղոտներից ու ճյուղերից փոքրիկ թումբ է պատրաստում, որ երբ հարմար պահը գա ինքը մտնի թումբի մեջ ու տեսնի, թե ով է գաղտագողի այգի մտնում։ Պապն էլ սովորություն ուներ օրվա ընթացքում մի քանի ժամ քնել այգու փոքրիկ զով սենյակում։ Այդ օրը պապը պառկում է քնելու և զգուշացնում թոռանը, որ զգույշ լինի և հեռու չգնա։ Հենց պապը քուն է մտնում, թոռը մտնում է իր պատրաստած թումբի մեջ և սպասում, որ տեսնի թե ով կմտնի այգի։ Երկու ժամ սպասելուց հետո թոռը վերջապես նկատում է, որ մի ծեր մարդ այգու պարիսպներով ներս է մտնում և բարձրանում ընկույզի ծառը, հավաքում ընկույզները, լցնում տոպրակն ու դուրս գալիս այգուց։ Թոռը թումբի միջից
պապու հեռախոսով նկարում է գողին և երբ Վաչագան պապը զարթնում է ցույց է տալիս նրան լուսանկարները։ Պարզվում է գողություն անողը Վաչագան պապու այգու հարևանն էր, ով ամեն անգամ գողանում էր ծերունու լավ բերքը և տանում վաճառում, ստացած գումարով անբան բիձան օղի էր գնում ու հարբում։
Այս ամենն իմանալուց հետո Վաչագան պապը գնում է գող հարևանի մոտ ու մի լավ թուքումուր տալիս և ասում, որ եթե նորից համարձակվի մտնել իր այգի, ապա հեշտ չի պրծնի իր ձեռքերից։ Նույն օրը պապ ու թոռ գոհ-գոհ գալիս են տուն և պատմում օրվա բացահայտման մասին։