ԽՈՏՈՐՋՈՒՐԻ ջարդերի մասին շատ քիչ է հիշատակվում. որտե՞ղ է այն գտվում և ինչու՞ է այդ վայրը նման անվանում ստացել

ՀԵՏԱՔՐՔԻՐ

ԽՈՏՈՐՋՈՒՐԻ ջարդերի մասին շատ քիչ է հիշատակվում. որտե՞ղ է այն գտվում և ինչու՞ է այդ վայրը նման անվանում ստացել

XIX դ. 70-ական թվականներին Խոտորջուրը տևական ծանր պայքար է մղել թուրք ավազակախմբերի դեմ: 1915 թվականի նախօրեին Խոտորջուրի բնակչությունը հասնում էր 4 հազարի։ Խոտորջուրցիները Մեծ եղեռնի ժամանակ 1915-ի հունիսի 11-ից տարագրվեցին, ճանապարհին շատերը ոչնչացվեցին։ Նշենք, որ ջարդերի անմիջական կազմակերպիչը եղել Ջեմալ փաշան:

1916-ի փետրվարին ռուսական բանակը գրավեց էրզրումը և շրջակա բնակավայրերը, պանդուխտ խոտորջուրցիները վերադարձան հայրենիք և սկսեցին վերաշինել իրենց բնակավայրերը։ Բայց 1917-ի վերջին, ռուսական բանակի նահանջից հետո, Խոտորջուրի վրա հարձակվեց թուրքական զորքը, և սկսվեց Խոտորջուրի ինքնապաշտպանությունը։

Խոտորջուրը, որը հայտնի է նաև Խոտոջուր, Խոտայջուր անուններով, գտնվում է Քաջքար լեռան ստորոտին, Ճորոխ գետի ձախ վտակ Խոտորջուրի (Մեծ գետի) ավազանում։ Սահմանակից է Սպերին, արևմուտքից՝ Համշենին։

Առաջին անգամ Խոտորջուրը հիշատակվում է 1586 թ-ին։ Ավանումը բացատրվում է երկու ձևով՝ «խոտորջուր»՝ գետի ընթացքը խոտորվելու պատճառով, նաև «խոտ և ջուր»։

III — VIII դարերում Խոտորջուրի տարածքը եղել է Մամիկոնյանների տոհմական սեփականությունը (Տայքի Արսյաց փոր գավառում)։ Հին պատմական հուշարձաններից պահպանվել են Աստվածամոր բերդը (Մոխուրկուտում), Ծրարաջուր բերդը՝ Ճորոխի աջ ափին։ Խոտորջուրի բնակչությունը XVII դ. ընդունել է կաթոլիկություն։

Խոտորջուրը թուրքական իշխանություններին վճարում էր միանվագ տարեկան հարկ, և թուրք պաշտոնյաները չէին միջամտում համայնքի ներքին գործերին։ Խոտորջուրի բոլոր գյուղերը ունեին վարժարաններ, ուր XIX — XX դդ. սկզբին բացի հայերենից ուսուցանում էին նաև ֆրանսերեն, թուրքերեն և ռուսերեն։ Ոմանք իրենց երեխաներին հանձնում էին գիշերօթիկ դպրոցներ և վարժարաններ՝ Կարինում, Տրապիզոնում, ինչպես նաև Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում։

Սակավահողությունը ստիպում էր Խոտորջուրի տղամարդկանց երիտասարդ հասակից դիմել պանդխտության, որը առավել տարածվեց XIX դ. կեսերին։ Գնում էին Կարին, Տրապիզոն, Կովկաս, Ղրիմ, Ուկրաինա, Հարավային Ռուսաստան, ուր զբաղվում էին գլխավորապես հացագործությամբ (հացթուխներ)։

Оцените статью