Սկեսուրը բամբասում էր փոքր հարսից մեծ հարսի մոտ. Ի՞նչ արեցին հարսները սկեսրոջ գլխին
Սկեսուրների և հարսների միջև կոնֆլիկտները անվերջ են: Նույնիսկ, եթե նրանք լավ հարաբերություններ ունեն, միևնույնն է գոնե մեկ անգամ կոնֆլիկտ ունեցել են: Բացառություններ այստեղ չկան: Պատճառները շատ են և տարբեր, ինչպես մարդկանց բնավորությունը:
Տիկին Ամալյան բարդ բնավորություն ուներ և նրան գոհացնելը հիմնականում դժվար գործ էր: Նա երկու որդի ուներ, երկուսն էլ ամուսնացած էին: Մեծ որդին առանձին էր ապրում կնոջ և երեխայի հետ, իսկ մյուս որդին ապրում էր ծնողների հետ: Տիկին Ամալյան, իհարկե, այն կանանցից չէր, որ հեշտ հաշտվեր այդ մտքի հետ: Նա ուզում էր, որ տան թելադրողը միշտ ինքը լինի և ինքը հարսների ուղղություն ցույց տա: Իսկ այսպես մեծ հարսին չէր կարող կառավարել:
Սակայն, նման բնավորություն ունեցող կնոջ համար դժվար չէ հարաբերություններ փչացնելը: Տիկին Ամալյան փոքր հարսի մոտ մեծ հարսից էր բամբասում, մեծի մոտ՝ փոքրից: Գնում էր Գոհարին հյուր, պատմում էր, որ Լիլիթը՝ փոքր հարսը, ծատ անբաշար ու փնթի է. «Ձեռից բան չի գալիս, այ Գոհար ջան, ճաշն էլա վրես, տունն էլ: Համով չի սարքում Դավիթս գալիս ասումա սոված մնացինք էսօր: Ես իմ տղի համար եփում եմ ստիպված, թե չէ կնոջ վեջը չի: Էլ չեմ խոսում տան թափթփված վիճակից, ես չանեմ տենց էլ կմնա»:
Տան հարսին էլ ասում էր. «Այ Լիլիթ ջան, էդ Գոհարը Էդգարիս փողերը քամունա տալիս հա, փոխանակ մի քիչ խնայեն: Մտնում ես տուն ընտիր-ընտիր առած դրած ամեն ինչը՝ ուտելիքից բռնած: Տնաշեն բկիդ վրա չես կարողանում, որ էտ թանկ հոլանդական պանիրը չուտեք մեր չանախն ու լոռին ուտեք չի լինի, սպասքից ու հագուկապից չեմ խոսում էլ, տղուս հագը շոր չկա, ինքն ամեն օր նոր բան կհագնի»:
Հարսներն, իհարկե գիտեին տիկին Ամալյայի բնավորությունը ու վստահ էին, որ մի փոքր չափազանցնում է: Սակայն, երբեմն երբ հարսների մոտ բամբասում էր, իբր Լիլիթը Գոհարի մասին է ինչ-որ բան ասել կամ հակառակը, սա արդեն լարվածություն է մտցնում նրանց մեջ: Մի օր, սակայն Գոհարը հրավիրում է Լիլիթին իրենց տուն, այդ ժամանակ նրանք ուզում են խոսել, թե ինչն է խնդիրը, որ այդպես են խոսում իրար մասին ու հասկանում են, որ ամեն բան սկեսրոջ ձեռքի գործն է ու որոշում են անել հետևյալը. հարսները սկսում են սկեսրոջ մոտ իբրև միմյանց ասածները տանել-բերել՝ սկեսուրի մասին, որոնք ոչ թե բամբասանքներ էին, այլև գովեստի խոսքեր, որ տիկին Ամալյան լավ կին է, նվիրված մայր ու տատիկ, շատ է օգնում և աջակցում և այլն:
Այս ամենը տիկինն Ամալյայի խղճի վրա շատ են ազդում և նա իր արարքից շատ է սկսում ամաչել, իհարկե գլխի չի ընկնում, որ հարսները հատուկ են սա արել, բայց այս ամենը լավ դաս է լինում տիկին Ամալյային ու նա սկսում է հարսներին ավելի ջերմ վերաբերվել և քիչ խառնվել նրանց ընտանեկան կյանքին: