Ամուսինը որոշել էր նորածին դստերը տալ քրոջը, քանի որ նա երեխաներ չէր ունենում. Ի՞նչ արեց կինը
Արամը և Աղավնին 8 տարի ամուսանացած էին և ունեին 3 դուստր: Մի քանի ամսից պետք է ծնվեր նրանց 4-րդ երեխան, որը զույգը երազում էր, որ տղա կլինի: Սակայն փոքրիկը կրկին աղջիկ էր, ինչից Արամը նեղսրտել էր: Մի օր էլ կնոջն ասաց, որ երեխան ծնվի ուզում է, որ նրա խնամակալությունը քույրը ստանձնի, որդեգրի երեխային իր ամուսնու հետ, քանի որ 10-ը տարուց ավել է երեխաներ չեն ունենում, իսկ իրենք շուտով 4-ը կունենան, 4- էլ աղջիկ:
«Աղավնի, երեխեն ծնվի կտանք Անահիտին, միևնույնն է, որոշել են արդեն որդեգրել երեխա, սա էլ իր արյունն է, մեր երեխուն թող որդեգրի պահի, մեզ 3-ը հերիք են, մինչև տղես ծնվի»:
Աղավնին ուղղակի ապշել էր ամուսնու այս խոսքերից ու ասաց, որ անկախ երեխայի սեռից դա իր միսն ու արյունն է ու չի պատրաստվում որևէ մեկին տալ՝ լինի քույր, թե եղբայր: Ամուսինները վիճեցին, բայց Արամը ցույց տվեց իբրև համաձայն է կնոջ հետ, որպեսզի այդ վիճակում իրեն վատ չզգա մինչև երեխայի ծնունդը:
Անցավ մի քանի ամիս, երեխան ծնվել էր, մի հրաշք աղջնակ: Ծնունդից մի քանի օր անց Արամը նորից խոսեց կնոջ հետ, երեխայի որդեգրման հարցով ու այս անգամ կտրականապես որոշել էր, որ երեխային պետք է տա իր քրոջը: Նա նույնիսկ որպես հայր, շատ սառնասրտությամբ էր նայում նորածին դստերը, ասես մեծ մեղք էր աղջիկ ծնվելը: Աղավնին նորից վիճեց ամուսնու հետ ու ասաց, որ բաժանվում է նրանից, քանի, որ երբեք չի մտածել, որ նա այդքան տկարամիտ կարող է լինել և երեխայից հրաժարվել սեռի պատճառով: Ամուսնուց վիրավորված, նա վերցրեց երեխաներին և տեղափոխվեց հայրական տուն: Ամուսինն ամիսներ անց զղջում էր արածի համար, սակայն Աղավնին չէր ներում նրան, մինչև չհամոզվեր, որ նրա մեջ աղջկա հանդեպ իսկական սեր կարթնանա:
Ցավոք, մեր հասարակությունը երեխայի սեռով պայմանավորված շատ կարծրատիպեր ունի, որոնք հաճախ հանգեցնում են նման բաների ընդհուպ մինչև պտղի հեռացում: Սակայն յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ երեխան՝ լինի տղա, թե աղջիկ, յուրօրինակ է իր
տեսակով և երբեք չպետք է ծնողը նրան որպես իր վերաբերվի, միայն նրա համար, որ աղջիկ է, քանի որ մարդ լինելու հետ աղջիկ, թե տղա լինելը կապ չունի: Սիրեք ձեր երեխաներին և գիտակցեք, որ երեխա ունենալը կենդանական բնազդ չէ, այլ մեծ պատասխանատվություն: