1977թ ՄՈՍԿՎԱՅԻ մետրոյի պայթյունը. Իրականում ի՞նչ նպատակով ԽՍՀՄ-ը այդ հանցագործության մեջ ՄԵՂԱԴՐԵՑ հենց ՀԱՅԵՐԻՆ 

ՀԵՏԱՔՐՔԻՐ

1977թ ՄՈՍԿՎԱՅԻ մետրոյի պայթյունը. Իրականում ի՞նչ նպատակով ԽՍՀՄ-ը այդ հանցագործության մեջ ՄԵՂԱԴՐԵՑ հենց ՀԱՅԵՐԻՆ

1977 թ. հունվարի 8-ին Մոսկվայի մետրոյում պայթյուն հնչեց, որի հետեւանքով զոհվեց 7 եւ վիրավորվեց 37 մարդ: Ինն ամիս անց՝ 1977 թ. հոկտեմբերի 28-ին պայթյունն իրականացնելու կասկածանքով՝ ձերբակալվեցին Հակոբ Ստեփանյանը եւ Զավեն Բաղդասարյանը, իսկ նոյեմբերի 2-ին Երեւանում ձերբակալվեց Ստեփան Զատիկյանը: Հենց Զատիկյանին էլ խորհրդային իշխանությունները ներկայացրին որպես պայթյունի կազմակերպիչ:

Մինչ այդ Ազգային միացյալ կուսակցության անդամ Ստեփան Զատիկյանն իր համախոհների՝ Հայկազ Խաչատրյանի և Շահեն Հարությունյանի հետ 1969 թ. ընդհատակյա քաղաքական գործունեության համար դատապարտվել էր չորս տարի ազատազրկման:

Պայթյունից հետո ռուսական բոլոր թերթերը գրում են, որ հենց հայ այլախոհերն են կազմակերպել մետրոյի փայթյունը:

Ստեփան Զատիկյան

Խորհրդային իշխանությունները հաշվի չեն առնում, որ նրանց մեղադրելու ոչ մի հիմնարար փաստարկներ չկան ու անցկացնում է հույժ գաղտնի դատավարություն: Անգամ ամբաստանյալների հարազատները չեն տեղեկացվել դատավարության օրվա մասին ու ներկա չեն եղել: Կատարյալ գաղտնիության պայմաններում, 1979 թ. հունվարի 24-ին հրապարակում են մահապատիժ նախատեսող դատավճիռը եւ հապշտապ, դատավճռի կայացումից 5 օր անց՝ 1979 թ. հունվարի 29-ին ի կատար են ածում մահապատիժը:

1979 թ. հունվարի 30-ին, դեռևս տեղյակ չլինելով, որ դատավճիռն ի կատար է ածվել, Սախարովը Բրեժնեւին ուղղված նամակում պահանջում է հրաժարվել այդ դատավճռից՝ մինչեւ նոր դատաքննություն: Սակայն ենթադրյալ կասկածյալներն արդեն գնդակահարված էին:

Բայց այն փաստը, որ մեծ աղմուկ բարձրացրած ու հանրայնացված գործի դատավարությունը անցավ խիստ գաղտնի պայմաններում, մեծ կասկածի տեղիք տվեց: Ինչու՞ խորհրդային իշխանությունները շտապեցին ազատվել նրանցից:

Մոսկովյան մետրոյի պայթյունը հետագայում էապես ազդեց հայ այլախոհներից շատերի ճակատագրերի վրա: Հալածանքները Հայաստանում առավել ուժեղացան, ինչը իր հետ բերեց բազմաթիվ հայ այլախոհների սպանություն ու հալածանքներ:

Оцените статью