Այս լուսանկարը փոխեց Մարիամի կյանքը․ Նա շոկի մեջ էր, երբ կարդաց մոր ու մորաքրոջ լուսանկարի հետևում գրված տեքստը
21 ամյա Մարիամն ընտանիքի միակ զավակն էր։ Նրան բոլորը շատ էին սիրում։ Նա շրջապատված էր սիրով ու ջերմությամբ։ Մի օր, երբ հայրն ու մայրը մի քանի օրով գնացել էին հանգստի, Մարիամը որոշեց մաքրություն անել և մոր դարակից գտավ մի գիրք։ Նա հետաքրքրությամբ թերթում էր գիրքը, երբ գտավ մոր ու մորաքրոջ լուսանկարը, ովքեր գրկել էին իրեն։ Լուսանկարում Մարիամը մի քանի ամսական էր։
Աղջիկը մեծ ջերմությամբ նայեց նկարը, իսկ երբ ուզում էր դնել գրքի մեջ տեսավ, որ նկարի հտևում տեքստ կա գրված։ Մի քանի վայրկյան հետո Մարիամը գունատվեց, նրա աչքերի առաջ մթնեց։ Մարիամն անշարժ նստել էր ու չէր կարողանում շարժվել։ Միայն րոպեներ անց նա կարողացավ տեղից վեր կենալ ու վերցնել հեռախոսը։ Նա զանգեց մորը և ասաց․
— Մա՛մ, տուն եկեք։
Նա ընդամենը կարողացավ այս երկու բառն ասել ու անջատել հեռախոսը։ Երկու ժամ անց Մարիամի ծնողներն արդեն տանն էին։ Նրանք մտան տուն ու տեսան ուշագնաց Մարիամին՝ ձեռքին լուսանկարը, որտեղ գրված էր․ «Արաքս, ես քեզ աշխարհի չափ եմ սիրում, ուզում եմ, որ դու երջանիկ լինես ու զգաս մայրության բերկրանքը։ Ինչքան էլ ինձ համար ծանր է, բայց Մարիամս քեզ մամա կասի։ Ես միշտ ձեր կողքին կլինեմ։ Հուսով եմ՝ Մարիամս մի օր ինձ կհասկանա»։
Մարիամի մայրը միանգամից հասկացավ ինչ է կատարվել։ Նա ուշքի բերեց աղջկան, գրկեց նրան, իսկ երբ Մարիամն արդեն իրեն լավ էր զգում պատմեց ողջ ճշմարտությունը։ Մարիամի մայրը պատմեց, որ ինքը 13 տարի չի կարողացել երեխա ունենալ, իսկ քույրն արդեն 2 երեխա ուներ և սպասում էր երրորդին։ Քույրը տեսնելով, որ անպտղության պատճառով քրոջ ընտանիքը կարող է քանդվել, իսկ քույրը դրանից անասելի տանջվում է, ծանր որոշում է կայացրել՝ դստերը տալ քրոջը։
Փաստորեն Մարիամն ամբողջ կյանքում մորն ասել է մորաքույր, իսկ մորաքրոջը՝ մայր։ Մարիամի համար դժվար էր ընդունել այս իրականությունը։ Նա չարացած էր, վիրավորված, նեղացած ամբողջ աշխարհից ու հարազատներից։ Սակայն ժամանակի ընթացքում նա կարողացավ արժևորել ամեն ինչ, հասկացավ, որ ինքը շատ երջանիկ է եղել այն ընտանիքում, որտեղ մեծացել է, իսկ իր իսկական մայրը միշտ մեծ սիրով ու ջերմությամբ է վերաբերվել իրեն՝ մորաքրոջ դերում։ Նա հասկացավ, որ մայրը ոչ թե թողել է իրեն, այլ մեծ անձնազոհության է գնացել՝ հանուն իր քրոջ երջանկության։
Մարիամն այժմ ավելի երջանիկ է, քան նախկինում։ Նա երկու մայր ունի, որոնց սիրում ու գնահատում է անսահման։