Ինչպե՞ս ԱՅՍ ՀԱՅՈՒՀԻՆ փրկվեց գաղթի ճանապարհին, դարձավ «ՀԱՅՖԻԼՄԻ»-ի հոգին ու խաղաց բոլոր ՀԱՅ ՄԵԾԵՐԻ հետ
Վերջալույս Միրիջանյան, հայ կինոյի Վանա Լյուսնյակը: Վանա լուսնյակ, սովորաբար, կոչում են սպիտակ և կլոր դեմք ունեցող վանեցիներին:
Երեք տասնյակից ավելի ֆիլմերում թե՛ գլխավոր, թե՛ էպիզոդիկ դերերով, թատերական ներկայացումներում կերտած կերպարներով ժողովրդականության և համաժողովրդական սիրո արժանացած Վերջալույս Միրիջանյանը ծնվել է 1916 թվականի դեկտեմբերի 22-ին, Վասպուրականից դեպի Իգդիր տանող գաղթի ճանապարհին:
Դժոխային պայմաններում սպանվել է նրա եղբայրը, քույրը գերի է վերցվել: Բայց նրան կյանքն այլ ճակատագիր էր պատրաստել՝ դառնալ հայ մեծերից մեկը: Դերասանուհու վկայությամբ՝ իրեն Վերջալույս անունով կնքել է մայրը. «որովհետև այնպիսի վերջալույս, որ կա Վանա ծովում, աշխարհի ոչ մի մասում չկա: Դրա համար էլ վանեցիներն իրավունք ունեն Վերջալույս անունը կրելու»:
Վերջալույս Միրիջանյանի բոլոր ֆիլմերն արժանի են ուշադրության, բայց դերասանուհու ֆիլմացանկից առանձնացրել ենք 3 կինոժապավեն, որոնք կօգնեն բացահայտել նրա վարպետությունը և կերտած կերպարների ինքնությունը:
Առաջին ֆիլմը, որը մեծ տպավորություն թողեց, 1974 թվականին նկարահանված «Այստեղ, այս խաչմերուկում» կինոնկարն էր: Ֆիլմում Վերջալույս Միրիջանյանի հերոսուհու խառնվածքով կանանց հնարավոր է հանդիպել իտալական ֆիլմերում: Այդ կերպարը ամփոփում է հայ կնոջ հավաքական կերպարը հասուն տարիքում:
Վերջալույսը տիպիկ էր գեղեցիկ ու տարբերվող ցանկացած ֆիլմում ու շատ կարճ ժամանակ անց դառնում է Հայֆիլմ ընկերության հոգին: