Ինչպե՞ս ՀՐԱՉՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ խանգարեց «ՏԺՎԺԻԿ»-ի նկարահանումները 

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Ինչպե՞ս ՀՐԱՉՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ խանգարեց «ՏԺՎԺԻԿ»-ի նկարահանումները

Տժվժիկ, 1961 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայի կողմից նկարահանված կարճամետրաժ կինոնկար։ Ֆիլմի տևողությունը 21 րոպե է (սև-սպիտակ)։ Առաջին անգամ ցուցադրվել է 1962 թվականի օգոստոսի 21-ին։

1960-ականների սկզբին Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի ուսանող Արման Մանարյանին հանձնարարվեց դիպլոմային աշխատանքի շրջանակներում կարճամետրաժ ֆիլմ նկարահանել:

Այդ ժամանակ նա եկավ Հայաստան՝ լավ սցենար գտնելու ակնկալիքով: Մի քանի հոգու առաջարկները լսելուց հետո Մանարյանը հասկացավ, որ իր ուզած սցենարը չի կարողանում գտնել: Այդ ժամանակ «Հայֆիլմ» կինոստուդիայի ղեկավարը՝ Մխիթար Դավթյանը, Մանարյանին խորհուրդ տվեց նկարահանել ֆիլմ՝ Ատրպետի «Տժվժիկ» պատմվածքի հիման վրա:

Նա հատկապես ընդգծեց այն հանգամանքը, որ Ատրպետի պատմվածքում երկխոսություններ առհասարակ չկան, բնագրում միայն մի տեղ կա ուղղակի խոսք. «Ախպար, ա´ռ քու թոքդ ու ձայնդ կտրե», իսկ ֆիլմի մնացած բոլոր դիալոգները կառուցել է ինքը՝ Երվանդ Մանարյանը:

Այսպիսով, երբ սցենարն արդեն պատրաստ էր, 1961-ին մեկնարկեցին նկարահանման աշխատանքները: Ըստ սյուժեի՝ իրադարձություները տեղի են ունենում Արևմտյան Հայաստանում, սակայն, քանի որ Խորհրդային Միության տարիներին մերոնք չէին կարող մեկնել այդ երկիր՝ այն էլ՝ նման նախաձեռնությամբ, որոշ դրվագներ նկարահանվեցին Երևանում, որոշներն էլ՝ Թիֆլիսում:

Նա նաև նշեց, որ ֆիլմի գխավոր դերակատարներից Հրաչյա Ներսիսյանը Թիֆլիսում իրենց դժվար կացության մեջ էր դրել. պարզապես անհետացել էր. «3-4 օր էր՝ կորել էր, չկար, մնացել էինք առանց դերասանի, ամեն տեղ ման եկանք՝ չգտանք: Հետո հազիվ հայտնվեց. պարզվեց՝ ընկերների մոտ էր գնացել, նրանք էլ չէին թողել, որ վերադառնա»,-վերհիշեց Աթոյանցը:

«Անհնար էր պատկերացնել, որ նման փորձառու դերասանների հետ ուսանող-ռեժիսորը կարող էր այդքան արդյունավետ աշխատել:

Ինչպես պատմում է Երվանդ Մանարյանը, Հրաչյա Ներսիսյանը մի առիթով ասել է, որ կինոյի ոլորտում ունեցած իր դերերից ամենակարևորը եղել է «Տժվժիկ»-ում կերտած Ներսես ախպարը:

Եվ պատահական չէ, որ «Летят журавли» ֆիլմի ռեժիսոր Միխայիլ Կալատոզովը «Տժվժիկի» մասին մի առիթով ասել է. «Այդ ֆիլմը հայկական կինոյի առաջին ծիծեռնակն է»:

Հատկանշական է, որ «Տժվժիկը» դարձավ այն վերջին ֆիլմը, որտեղ նկարահանվեց Հրաչյա Ներսիսյանը. 1961-ի նոյեմբերին հայ կինոյի և թատրոնի հսկան հեռացավ կյանքից:

Оцените статью