Հարսը ձեռք բարձրացրեց ծեր սկեսրոջ վրա. Ահա թե ինչ կատարվեց հետո

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Հարսը ձեռք բարձրացրեց ծեր սկեսրոջ վրա. Ահա թե ինչ կատարվեց հետո

Լյուսին բավականին ապահոված ընտանիքից էր ու արդեն 1 տարի է, ինչ ամուսնացել էր Տիգրանի հետ, ով ապրում էր ծայրամասում ու այդքան էլ գումար չուներ, ինչքան Լյուսին ու իր ընտանիքի անդամները:Տիգրանի մայրը կյանքից հեռացել էր տարիներ առաջ, իսկ հայրը բավականին խեղճ էր ու ամեն օր զբաղվում էր իր այգին մշակելով:

Լյուսիին ի սկզբանե դուրս չէր եկել այն միտքը, որ իրենք պետք է ապրեն Տիգրանի հայրիկի հետ, սակայն Տիգրանն էլ ասել էր, որ երբեք իր հորը միայնակ չի թողնի: Մի անգամ էլ երբ Տիգրանն աշխատանքի էր, օրը ավարտին էր մոտենում իսկ Համլետ պապը այգում գործ անելուց հետո տուն մտավ, ոտքերը մի փոքր ցեխոտվել էին նախորդ օրը տեղացած անձրևից ու մուտքի մոտ մի քիչ ոտնահետքեր մնացին:

Լյուսին տեսնելով այս ամենն այնպես բորբոքվեց, որ ինքն էլ չհասկանալով թե ինչպես հարվածեց Համլետ պապին: Այդ պահին երկուսն էլ քարացան, Համլետ պապն արցունքոտ աչքերով նայեց Լյուսիին ու ոչինչ չասալով հեռացավ, իսկ Լյուսին այնքան մեղավոր էր զգում իրեն, որ սկսեց անճարությունից արտասվել:
Երբ երեկոյան Տիգրանը վերադարձավ, և՛ Լյուսին, և՛ Համլետ պապը տարօրինակ լուռ էին, իսկ Տիգրանին այս ամենը տարօրինակ թվաց, սակայն երկուսն էլ ասացին, որ ամեն բան կարգին է:

Այդ գիշեր ոչ՛ Համլետ պապը, ոչ՛ Լյուսին չէին կարողացել քնել: Հաջորդ օրը, երբ Տիգրանը գնաց աշխատանքի, Լյուսին մոտեցավ բազմոցին նստած Համլետ պապին ու ծնկաչոք ներողություն խնդրեց՝ ասելով, որ չհասկացավ, թե այդ պահին իր հետ ինչ կատարվեց ու արցունքերը հոսեցին երկուսի աչքերից էլ:

Համլետ պապը գետնից վեր բարձրացրեց Լյուսիին, գրկեց ու ասաց.
— Աղջիկս, կարևորը հասկացար սխալդ: Սա թող փոքրիկ դաս լինի քեզ, որ զգացմունքներիդ երբեք չտրվես ու ինչ որ քայլի գնալուց առաջ մի լավ շունչ քաշես, նոր որոշես արդյո՞ք պետք է անել դա, թե ոչ, որ հետո չզղջաս արածներիդ ու ասածներիդ համար:

Оцените статью