Վարդուհին փողոցից 200 դոլար գտավ. Ահա, թե ինչ արեց նա
Վարդուհին միջին տարիքի կին էր, ով միշտ հոգ էր տանում տան անդամների մասին, նա հաճախ էր գնում տան համար գնումների և մշտապես թարմ ու համեղ ուտեստներ էր պատրաստում ընտանիքի համար:
Մի օր հերթական անգամ խանութ գնալիս Վարդուհին գետնին նկատեց 200 դոլոր, որի կողքն էլ բաց դրամապանակ էր ընկած: Ամենայն հավանականությամբ մեկը շտապելիս գցել էր դրամապանակը և դրա միջից փողը դուրս էր ընկել: Վարդուհին վերցնում է գումարը և դնում գրպանը, այնուհետև բացում է դրամապանակը և նկատում այնտեղ սոցիալական քարտ: Պարզվում է դրամապանակը պատկանում էր մի օտարերկրացու, ով Հայաստան էր եկել ճամփորդելու նպատակով և պատահաբար կորցրել էր իր դրամապանակը:
Դրամապանակի միջի քարտերում կար գումարի տիրոջ անունը, տվյալները և այլ մանրամասներ: Սակայն այդ պաին խուճապի մեջ հայտնված կինը մի կողմ է գցում դատարկ դրամապանակը և արագ հեռանում տարածքից:
Տուն վերադառալով նա մտածում է, թե ինչ է կարող անել իր գտած փողով: Ի վերջո, կանգնում է այն որոշմանը, որ պետք է լավ գնումներ կատարել տան անդամների համար: Հաջորդ օրը նա գնում է խանութներ և բազում նվերներ գնում տան անդամների համար: Բազմապիսի նվերներով ձեռքերը ծանրացրած Վարդուհին ուրախացնում է տան անդամներին: Սակայն, թե ինչ է լինում հետո փչացնում է բոլորի տրամադրությունը:
Այս դեպքից մի քանի օր անց Վարդուհին զանգ է ստանում իր ամուսնուց, ով աշխատանքի գնալիս պատահաբար ընկել էր տրանսպորտից և վնասել իր ոտքը: Վարդուհու ամուսինը փաստացի կոտրել էր ոտքը: Եվ ամենազարմանալին այն էր, որ ամուսնու բուժման ծախսը կազմեց ուղիղ 200 դոլար: Ի՞նչ է ստացվում, այն Վարդուհի, ով գտել էր ուրիշի արդար փողը և յուրացրել այն, ստացավ ճակատագրից իր արարքին արժանի պատասխանը:
Ուրիշի արդար փողը ծախսելը մեղք է, որի համար հատուցեց Վարդուհու ընտանիքը: Արդար ապրեք, մարդի՛կ: