Ամուսինը մերժեց կնոջն ու ընտրեց շանը, իսկ սկեսուրը չկանգնեց հարսի կողքին․ Ահա, թե ինչ ստացվեց

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Ամուսինը մերժեց կնոջն ու ընտրեց շանը, իսկ սկեսուրը չկանգնեց հարսի կողքին․ Ահա, թե ինչ ստացվեց

Մերին հղի էր և սպասում էր իր փոքրիկի լույս աշխարհ գալուն։ Տան երեխայի լույս աշխարհ գալուն սպասում էր նաև ամուսինը, տալը, սկեսուրն ու սկեսրայրը։

Նրանց բնակարանում ապրում էր նաև Մերիի ամուսնու՝  Գրիգորի սիրելի շունը։ Տան շունը ամուսնու ուրախություն էր և շատ նվիրված էր նրան։

Մերիի հարաբերությունները տան բոլոր անդամների հետ բարիդրացիական էին, սակայն շան հետ նա չէր կարողանում «լեզու գտնել»։ Մերին փոքրուց ալերգիա ուներ կենդանիներից ու ծաղիկներից, իսկ շան ներկայությունը տանը պարզապես դաժան փորձություն էր ալերգիայով տառապող Մերիի համար։

Մի օր, արդեն հղի Մերին սարսափելի վատ էր իրեն զգում, կարծես օդը նրան չէր հերիքում, նրա մաշկին կարմիր բծեր էին հայտնվել։ Ի վերջո, վատ վիճակում գտնվող հարսի համար տան անդամները շտապօգնություն են կանչում։

Հիվանդանոցում Մերիին և ամուսնուն հայտնում են, որ նրա մուտ սուր ալերգիա է սկսվել և ասում, որ նա պետք է ապահովի իր հանգիստը և չշփվի ալերգիա առաջացնող մասնիկների հետ, այլապես վիճակն ավելի կբարդանա, ինչը հեչ լավ չէ նրա կարգավիճակում։ Մերին հասկանում է, որ իր ալերգիան շնից է։ Հղի կինը խնդրում է ամուսնուն, որ մի բան անեն, կամ շանը հեռացնեն տնից կամ առանձին ապրեն երկուսով։ Սակայն ամուսինն ասում է․

-Վայ, Մերի մի՛ բարդացրում էլի, խնդրում եմ։ Էս բժիշկներին, որ լսես պետքա ա ո՛չ հաց ուտես, ո՛չ ջուր խմես, ո՛չ էլ շնչես։ Ամեն ինչ նորմալ ա, կանցնի էլի, ինչ-որ լուրջ բան չկա։ Ես իմ շնից պոկվողը չեմ, շուն ա էլի, ինչ ա քեզ խանգարում։

Մերին այս հարցի շուրջ զրուցում է տան անդամների հետ, սակայն ոչ ոք չի կանգնում նրա կողքին։ Տան բոլոր անդամները մտածում էին Մերիի ամուսնու պես։ Հղի կինն էլ ասում է․

-Ինձ համար առաջնայինը իմ երեխայի ապահովությունն ու առողջությունն  է։ Մնացեք ու ապրեք ձեր շան հետ։ Ինձ այլևս այս տանը չեք տեսնի։

Մերին հավաքում է իր ճամպրուկն ու հեռանում տնից։ Ոչ ոք նրան հետ չի պահում, անգամ ամուսինը։ Գրիգորը մտածում էր, որ Մերին երկու օր կմնա հայրական տանը և նորից հետ կվերադառնա։

Սակայն Գրիգորը և նրա տան անդամները սխալվում էին։ Գրիգորի տունը լքելուց հետո Մերին այլևս ոտք չդրեց այդ տունը և խզեց հարաբերությունները Գրիգորի հետ, իսկ երեխայի ծնվելուց հետո Մերին արգելեց հոր շփում որդու հետ, ասելով․

-Դու ընտրեցի շանը , այլ ոչ թե զավակիդ։ Դե գնա ու հայրություն արա շանդ։

Մի քանի տարի անց Մերին նոր կյանք է սկսում, հանդիպելով արժանավոր, հոգատար ու խելացի տղամարդու, ով դառնում է Մերիի երեխաների հայրը։

Rate article