Աշխարհում առաջին կին Դեսպանը. Նա հայ. Ով է եղել նա

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Աշխարհում առաջին կին Դեսպանը. Նա հայ. Ով է եղել նա

Դիանա Աբգար ( Աղաբեկյան, 1859-1937)Հայ գրող և հրապարակախոս, 1919-1920 թվականներին Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչը Ծայրագույն Արևելքում (Ճապոնիա), աշխարհում առաջին կին դիվանագետը։
Հայոց ցեղասպանության մասին 9 գրքերի հեղինակ:Փաստապատեց Խաժակ Սիրեկանյանը

Դիանա Աղաբեկը (Աղաբեկյան) ծնվել է 1859 թվականի հոկտեմբերի 12-ին։ Նրա ծննդավայրի հետ կապված իրարամերժ տեսակետներ կան՝ Բիրմայի մայրաքաղաք Ռանգուն, Նոր Ջուղա, Բոմբեյ, նաև՝ Կալկաթա[2], սակայն հստակ է, որ նրա նախնիները եղել են նորջուղայեցիներ[2][8]։ Ծնվելուց նրան տրվել է երկու անուն` Գայանե և Անահիտ։ Նա սերում էր Աղաբեկյան ընտանիքից, որոնց նախնիները 1605 թվականին Նախիջևանի Ջուղայից ղզլբաշների կողմից արտաքսվել էին Պարսկաստան։ Նրա հայրը` Հովհաննես Աղաբեկը, մանուկ հասակում իր ծնողների հետ տեղափոխվեց Հնդկաստան, իսկ մայրը` Ավետը` Թադևոս Ավետումի ընտանիքից` Շիրազից էր։

Դիանան ընտանիքի ամենափոքր` յոթերորդ զավակն էր։ Նրա ընտանիքը Կալկաթա տեղափոխվելուց հետո, Դիանային կրթության են տալիս կանանց մենաստան, որտեղ վերջինս ստացավ անգլերեն կրթություն[2] և ուսումնասիրեց սանսկրիտ ու հինդի, իսկ տանը սկսեց ուսումնասիրել հայերեն լեզուները[8]։ Մայրը՝ Զմրուխտը, եղել է գրող և թարգմանիչ։ Հայրը զբաղվել է կաթնամթերքի արտադրությամբ։

1889 թվականին Հոնկոնգում ամուսնացել է ծնունդով նորջուղայեցի Միքայել Աբգարի (Աբգարյան) հետ, որի ընտանիքը նույնպես Հնդկաստան էր գաղթել Պարսկաստանից[2][8]։ Ամուսնությունից հետո ապրել են Չինաստանում, այնուհետև մշտական բնակություն հաստատել Ճապոնիայում[2]։ Միքայելի նախնիներից մեկը` Հարություն Աբգարը, 1819 թվականին հիմնադրեց «Առևտրային ընկերություն Աբգար» ընկերությունը, սկզբում Բոմբեյում, իսկ հետո` Կալկաթայում։

Ընկերությունն ուներ սեփական նավատորմ, զբաղվում էր մետաքսի առևտրով, բրնձի ներկրմամբ և արտահանմամբ Սինգապուրում և Փենջաբում։ Կոբե քաղաքում Միքայելը զբաղվել է մետաքսի վաճառքով, ինչպես նաև տարբեր ապրանքների ներմուծման և արտահանման գործով։ Նա հիմնել է առևտրական ձեռնարկություն և բացել «Great Eastern» հյուրանոցը[6]։

Ճապոնիայում գտնվելու տարիներին, Դիանա Աբգարն իր մեջ բացահայտեց վեպեր գրելու տաղանդը, 1882 թվականին հրապարակվեց նրա առաջին «Սուսաննա» վեպը, իսկ մի քանի տարի անց լույս տեսավ «Պատմություններ հայրենիքից» վեպը, որտեղ նա նկարագրում էր ճապոնացի ժողովրդի կյանքը[9]։

Ճապոնիայում ծնվեցին նրանց հինգ երեխաները, որոնցից երկուսը մահացան վաղ հասակում։ 1891 թվականին ծնվել է Դիանայի առաջնեկը՝ Ռոզը, հետո որդին՝ Միքայել կրտսերը, իսկ 1896 թվականին՝ Ռութը։ 1906 թվականին՝ ամուսնու հանկարծակի մահից հետո, ընտանիքը տեղափոխվել է Ճապոնիայի ամենաաշխույժ նավահանգստային քաղաքը` Յոկոհամա, որտեղ Դիանան բացել է վաճառատուն, որն առևտուր էր իրականացնում Չինաստանի, ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ և մեծ առանձնատուն գնել Յոկոհամայի Յամատե թաղամասում։

67 տարեկան հասակում Դիանայի մոտ խնդիրներ սկսվեցին կապված տեսողության և լսողության հետ, հոդաբորդ առաջացավ[7]։

Դիանա Աբգարը մահացել է 1937 թվականի հուլիսի 8-ին, Յոկոհամայում[2]։ Նրա աճյունն ամփոփվել է տեղի օտարերկրացիների գերեզմանատանն՝ ամուսնու շիրմի կողքին։ Տվյալ պահին Աբգարի շիրիմը գտնվում է Հայ-ճապոնական հասարակության հովանավորության տակ Տոկիոյում։

1984 թվականին ճապոնացի հայագետ Հիդեհարա Նակաջիման հիմնել է Հայաստանի ինստիտուտը։ Նրա ջանքերով Յոկոհամայում գտնվել են Աբգարի տունը և 1911-1918 թվականներին հրատարակված 3 գրքերը։

1938 թվականին նրա որդիները տեղափոխվեցին ԱՄՆ, իրենց հետ տանելով իրենց մոր նամակաները և ձեռագրերը։ Դիանայի սերունդներն այսօր ապրում են ԱՄՆ-ում՝ Սան Ֆրանցիսկոյում։ Նրա թոռը՝ Լայոնել Գալուստյանը քիմիագիտության և փիլիսոփայության դոկտոր է[2]։

Оцените статью