Կինը նկատեց, որ ամուսինը շատ է փոխվել, որոշ ժամանակ անց եղավ մի բան, ինչը զարմացրեց բոլորին
Արդյո՞ք կարիք կա գոնե տարին մեկ անգամ կնոջ համար ինչ-որ անակնկալ մատուցել։ Իսկ որքան թանկ պետք է լինի դա: Ի վերջո, քաղցրավենիքներն ու ծաղկեփունջը սովորաբար հարաբերությունների սկզբնական փուլում է:
Ջուլիետայի կյանքում ընտանիքն առաջին տեղում էր։ Նա իր ամբողջ ժամանակը նվիրում էր սիրելի ամուսնուն։ Չէ՞ որ նա ոչ միայն նրա տղամարդն էր՝ անձնագրում կնիքով, այլև միակ հարազատ հոգին ամբողջ աշխարհում։
Չկար այնպիսի հոբբի, որ Ջուլիետան չփորձեր իր կյանքում։ Նա հմտորեն խառնում էր տարբեր բաղադրիչներ և ստեղծում օճառ, որն այնուհետև լցնում էր տարբեր ամանների մեջ՝ ստեղծելով կենդանիների, մարդկանց և սննդի գեղեցիկ կերպարներ: Հետո նա այդ ամենը վաճառում էր, բայց ժամանակի ընդացքում պաանջարկը սկսեց նվազել։
Նա փորձեր է արել նաև մոմերի տարբեր ձևեր ստանալու համար: Այնուամենայնիվ, ինտերնետն արագորեն լցվեց նման մոմերի լուսանկարներով, և ոչ ոք չցանկացավ գնել դրանք: Ներկված շշեր, ուլունքներ, հագուստի ձևափոխում, բույսերի աճեցում և այլն: Չի կարելի ասել, որ այս տեսակի գործունեությունը գումար չի բերել, բայց լավ էր, որ նրա ամուսինը, ժամանակին լավ վարձատրվող աշխատանք գտավ։
Միաժամանակ Ջուլիետան սիրում էր անակնկալներ մատուցել ամուսնուն։ Առաջին անգամ զույգը ցատկեց պարաշյուտով, ապա մեկնեցին մեկ այլ երկիր, երբ Ջուլիետային հաջողվեց ինքնաթիռի էժան տոմսեր ձեռք բերել: Բայց դրանք երբեմն որոշակի խնդիրներ էին առաջացնում Արենի աշխատավայրում:
Ջուլիետան բազմիցս էր փորձել հղիանալ, սակայն առողջական խնդիրների պատճառով ոչինչ չէր ստացվում։ Բժիշկներն արդեն հույս չէին տալիս և առաջարկում էին մանկատնից երեխա որդեգրել։
Որոշ ժամանակ անց Արենի պաշտոնը իջեցրին։ Սրա պատճառով նա շատ էր նյարդայնանում: Հաճախ աշխատավայրում էր մնում մինչև ուշ գիշեր և գալիս զայրացած ու հոգնած։ Ջուլիետան, որքան էլ ջանք էր գործադրում, չէր կարողանում ամուսնուն ուրախացնել և դա հանգեցնում էր վեճերի։
Անցնում էր ժամանակը, իսկ ամուսինների ֆինանսական վիճակն ավելի էր վատանում։ Հետո Արենը դժվար որոշում կայացրեց՝ տեղափոխվել քաղաքից դուրս՝ Ջուլիետայի ծնողների հետ ապրելու, իսկ իրենց բնակարանը որոշեցին տալ վարձով։
Կյանքը փոխվեց. Տան ամբողջ աշխատանքն այժմ Ջուլիետայի փխրուն ուսերին էր, իսկ Արենը ամբողջ օրն աշխատավայրում էր։ Աղջկան հեշտ չէր, իսկ որոշ ժամանակ անց նա սկսեց կասկածել ամուսնուն։
Ծննդյան տարեդարձի նախօրեին Ջուլիետան ամբողջովին հիասթափված էր: Նա նույնիսկ ճաշ պատրաստելու ցանկություն չուներ։ Ծանր մտքեր էի կուտակվել աղջկա գլխում։ Իսկ ամուսինն առավոտից ինչ-որ բան էր անում կողքի սենյակում։
Ջուլիետան, թափթփված և բավականաչափ չքնած դուրս եկավ փոքրիկ ննջարանից և հանկարծ նրա առաջ կանգնեց Արենը՝ բացելով ինչ-որ տուփ, որի մեջ շորեր էին։
Ծնունդդ շնորհավոր․ Տղամարդը տուփից հանեց էլեգանտ մի զգեստ՝ կնոջ համար։ Հիասքանչ գործվածքով և նրա սիրելի մանուշակագույն գույնով։ Ջուլիետան զարմացած նայեց գեղեցիկ նվերին, իսկ Արենը շարունակեց,- Ես ուզում եմ, որ մենք գեղեցիկ տոնենք քո ծննդյան օրը՝ մեր բնակարանում։
-Վարձակալների հետ միայի՞ն, գժվե՞լ ես․ Զարմացած հարցրեց Ջուլիետան։
-Շնորհավորում եմ, սիրելիս, ես մարել եմ մեր բոլոր պարտքերը։ Կներես ինձ, շատ պատասխանատու պատվերներ ունեի և դրանք պահանջում էին իմ ողջ ուշադրությունը։ Այժմ դու կարող ես հանգիստ արտաշնչել։ Ջուլիետան գրկեց ամուսնուն և արցունքները թափվեցին նրա աչքերից, իսկ մեկ ամիս անց իմացավ որ երեխայի է սպասում։ Նրանց երջանկությունը սահմաններ չուներ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն