Հարսը փչացրեց սկեսուրի ծնունդը. Ահա, թե ինչ եղավ 

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Հարսը փչացրեց սկեսուրի ծնունդը. Ահա, թե ինչ եղավ

Տիկին Լյուդմիլան ապրում էր իր ամուսնու, որդու, հարսի և թոռների հետ: Տիկին Լյուդմիլայի և իր հարսի հարաբերություներն այդքան էլ լավը չէին: Ճիշտ է, նրանք միշտ չէին վիճում, վիրավորում միմյանց, բայց թշնամական էին տրամադրված իրար նկատմամբ:

Երկուսն էլ շատ անգամներ միմյանց զայրացելու համար տարբեր արարքներ էին անում:

Արդյունքում տանը միշտ լարված մթնոլորտ էր ստեղծվում:

Շուտով լրանում էր տիկին Լյուդմիլայի 60 ամյակը: Իր ծննդյան առթիվ նա հյուրեր էր հրավիրել տուն և տարեդարձից մեկ օր շուտ մեծ ու համեղ տորթ պատրաստել, որով ցանկանում էր զարմացնել հյուրերին սուրճի սեղանի շուրջ:

Օրը սկսվեց շատ լավ, բարեկամներն ու ընկերները ջերմ խոսքեր հնչեցրեցին կնոջ հացեին և փոխանցեցին իրենց նվերները: Ճոխ ընթրիքից հետո եկավ սպասված սուրճի պահը: Տիկին Լյուդմիլան գովեց իր տորթն ու ասաց.

-Եթե  չուտեցք, կնեղանամ, շատ համով է ստացվել, երեկ ինքս եմ իմ ձեռքերով պատրաստել:

Այնուհետև տիկին Լյուդմիլան ասում է հարսին, որ տորթը բերի հյուրասենյակ:

Հարսը շտապում է տորթի հետևից և հենց տորթով հասնում է տիկին Լյուդմիլայի մոտ դիտավորյալ վայր է գցում ձեռքից: Նա խաբում է ասելով, որ պատահաբար ստացվեց և կեղծ ներողություն է խնդորմ: Իրականում նա դիտավորյալ փչացրեց հոբելյարի տորթը, քանզի նման վերաբերմունքի էլ ինքն էր արժանացել իր ծննդյան օրը:

Անցած տարի հարսի ծննդյան օրը սկեսուրը կռիվ գցեց տանը, նրան նեղացրեց իր ընկերների ներկայությամբ և փչացրեց նրա տոնը:

Այս անգամ էլ հարսը իր վրեժը լուծեց:

Ով գիտի ինչ հարաբերություններ ունեն այժմ հարս ու սկեսուր, բայց մի բան պարզ է, այն ընտանիքում որտեղ տիրում է քինախնդրությունը այնտեղ երբեք համերաշխություն ու խաղաղություն չի լինի: Հանդուրժող եղեք միմյանց նկատմամբ և մի՛ խանգարեք իրար ապրել երջանիկ ու սիրառատ կյանքով:

Оцените статью