Աղջիկը լքեց բանակում ծառայող ընկերոջը մեկ այլ տղայի համար. Ահա, թե ինչ արեց տղան, երբ իմացավ այդ մասին
Դավիթը նոր էր գնացել բանակ՝ հայրենիքին ծառայելու: Նա ընկերուհի ուներ ում հետ 2 տարուց ավել է շփվում էին և շատ երջանիկ էին: Մարինեն նրան խոստացել էր, որ սպասելու է, այլ խոսք գնալ չէր կարող նույնիսկ, քանի որ նրանք շատ պլաններ ունեին ապագայի հետ կապված: Դավիթը ձմռան զորակոչին գնաց ծառայելու, իսկ Մարինեն շարունակեց իր ուսումը:
Մեկ տարի դեռ չէր անցել Դավիթի ծառայությունից, երբ Մարինեի կողմից սկսեց սառնություն զգալ: Զգում էր մի բան այն չէ, առաջվա ջերմությունը ու քնքուշ խոսքերը չկային: Հարցրեց, սակայն Մարինեն ասաց, որ քննական շրջան է, դրա համար է մի քիչ խառը: Որոշ ժամանակ անց, Դավիթն ընկերներից իմացավ, որ Մարինեին մեկ այլ տղայի հետ են տեսել զբոսնելիս ու մտածել են, թե իրենք բաժանվել են, դրա համար չեն մոտեցել նրանց:
Դավիթն, այս մասին իմանալով, շատ վատ ապրումների մեջ ընկավ, տնից այդքան հեռու ու նման իրավիճակ, ի՞նչ պետք է աներ չգիտեր: Հետո հավաքեց իրեն ու խոսեց Մարինեի հետ, ասաց այն ինչ ընկերներն էին ասել, Մարինեն էլ ասաց, որ վաղուց էր ուզում նրան ասել, որ իր կյանքում նոր մարդ կա ու վստահ է, որ նա է իր ապագան, ուղղակի չէր պատմում Դավիթին, սպասում էր գա արձակուրդ նոր խոսեն, քանի որ հեռու էր, նա էլ բանակում չէր ուզում ավելորդ հուզմունքի պատճառ դառնար: Դավիթը իհարկե շատ էր վիրավորվել Մարինեից, ու նրա հետ վիճեց, ամոթանք տվեց՝ հիշեցնելով Մարինեի խոստումները, որ սպասելու է իրեն: Մի խոսքով Դավիթն այլևս չպատասխանեց Մարինեի զանգերին ու նամակներին, որոնցով Մարինեն ուզում էր ներում ստանալ և հանգիստ խղճով ապրել, նույնիսկ առաջարկում էր լավ ընկերներ մնան: Բայց Դավիթը վերջնական ջնեց նրան իր կյանքից:
2016 թվականի ապրիլն էր, սկսվել էր ապրիլյան մարտերը, Դավիթը նույնպես մասնակցում էր մարտերին ու փառք Աստծո նրան ոչինչ չպատահեց, շատ ընկերներ կորցրեց, հասունացավ ու սկսեց այլ աչքերով նայել կյանքին, քանի որ մահի կողքով էր անցել ու փրկվել: Իսկ անձնական կյանքում խնդիրների պատճառով էլ շատ էր
հիասթափված: Երբ արդեն պետք է զորացրվեր այդ ամառ, որոշում կայացրեց շարունակել ծառայությունը, որպես սպա: Նա մի բան էր հասկացել. հայրենիքի հանդեպ սերը վեր էր բոլոր սերերից, ինչ էլ որ անենք
հայրենիքի հանդեպ, նա միևնույնն է չի դավաճանի ու չի լքի մեզ: Դավիթը գիտեր, որ իր տեղը հայրեինք պաշտպանելն է ու այդպես էլ արեց՝ մնաց ու նվիրվեց հայրենիքին: