Գիտեի՞ք, որ «ՄԻՄԻՆՈ» ֆիլմից մի կարևոր դրվագ են հանել, որն այդպես էլ չցուցադրվեց հանրությանը. Ինչու՞«ջնջեցին» ՖՐՈՒՆԶԻԿԻՆ
«Միմինո»-ն հայ կինոարտադրության գոհարներից մեկն է, իսկ Ֆրունզիկն այս ֆիլմում պայլում է, ինչպես միշտ:
Այդ ֆիլմի ու Ֆրունզիկի հետ կապված մի պատմություն կա, որի ճիշտ լինելուն շատերը չեն հավատում։ Տարիներ շարունակ խոսում էին, որ գրաքննության պատճառով ֆիլմից ջնջվել է հետևյալ դրվագը։
«Ռոսիա» հյուրանոցի վերելակում են Ռուբիկը, Վալիկոն ու երկու ճապոնացի։ Ճապոնացիներն ուշադիր նայում են Մկրտչյանին ու Կիկաբիձեին, և նրանցից մեկն ասում է․ «Այս ռուսներն ինչ նման են իրար»։
Շատերը տարիներ շարունակ փորձում էին կռահել` սա իրական պատմություն է, թե ոչ։ Եվ մի իր երջին հարցազրույցի ժամանակ լրագրողը Ֆրունզիկին հարցրեց՝ ճիշտ է արդյոք
— Եղել է,– հոգոցով ասաց Ֆրունզիկը։ Վարպետը ծանր հիվանդ էր, ու ինչպես հետո պարզվեց, դա նրա վերջին հարցազրույցն էր։
— Ու այդ դրվագը գրաքննության պատճառով չի հանվել, — շարունակեց մեծ դերասանը, — ֆիլմն էկրաններ բարձրանալուց առաջ ցուցադրվել էր Մոսկովյան կինոփառատոնում։ Նախորդ օրը երեկոյան կինոնկարը որոշել էր դիտել Պետկինոյի այն ժամանակվա նախագահ Ֆիլիպ Երմաշը։ Ու թեև նա ծիծաղել էր այդ դրվագի վրա, բայց ասել էր․
«Սա արդեն չափազանց է»։ Գիշերը ֆիլմն արագ մոնտաժել էին։ Ի՜նչ դրվագ կորավ։