Ի՞նչու է եթովպական այբուբենը նման հայերենին․ Փաuտ, որը քչերին է հայտնի
«Ինչու է եթովպական այբուբենը նման հայերենին:Այս հարցը հատուկ են տալիս, որ մերոնք անգրագետ անգրագետ պատասխանեն, «Բա Մեսրոպն ա հնարել»։
Եթովպական գրերը որ կոչվում են գիզ, չի կարող համարվել այբուբեբ, մի պարզ պատճառով որ չունեն ձայնավոր։Եթե Մեսրոպը հնարեր, անպայման ձայնավորներ կդներ, և հենց դա է alphabet բառի իմաստը ԱՅԲ ու ԲԵՆ։
Անմիջապես հաջորդ հարցը, քանի որ համակերպվել ենք գիզ այբուբենի «Այդ ո՞նց է Մեսրոպը հնարել, եթե գիզ այբուբենը 500 տարի Քրիստոսից առաջ է ստեղծվել»։
Առանց մանրամասնելու որ այդ հնչյունա տառերը, կամ գաղափարագրերը /22 տառ և 220 ընթերցման եղանակներ/ կապ չունեն կրոնական գիզ գրերի հետ։
Երկրորդ երկիրը որ ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն, դա Եթովպիան էր և նրանք էլ սկզբնական շրջանում հունական, արամեական գրերով էին կարդում կտակարանը։
494 թվ.Աբբա Գարիման վերադառնալով Կոստանդնուպոլսից, մեկ օրում գրում և նկարազարդում է եթովպացիների համար համարվող սուրբ գիրքը, որ մինչ օրս պահպանվել է /վերջերս քիմիական հետազոտությունները հաստատել են V-VI դար /։
Իսկ տառերի դիզայնը կարող էր նմանվել Երուսաղեմում կողք կողքի աղոթող հայ և եթովպական վանականների բարեդրացիական շփումներից։Այն ժամանակ իմը քոնը չկար, ստեղծագործում էին հանուն հավատքի։
Յոթերորդ դարից հունահռոմեական այբուբենի հետ հավասար մենք էլ սկսեցինք կիրառել մեծատառ փոքրատառ տառատեսակները, որը բաց մնաց եթովպացիների և վրացիների մոտ։
ՀԳ լուսանկարում նույն դարաշրջանի հայ և հաբեշ /այդպես էինք անվանում եթովպիացիներին/ գրագիտական արվեստի նմուշներ։
Նկարիչ Սուքիաս Թորոսյան