Բաբնիկ Արթnւրի պաsճառով sուժեց իր fույրը․ Շաs վաs բան եղավ

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Կնամոլ Արթուրի պատճառով տուժեց իր քույրը․ Ահա, թե ինչ եղավ

Արթուրը կնամոլ էր և սիրում էր օգտագործել գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին և կարճ ժամանակ անց փոխել նրանց թաշկինակի պես։ Նրա կյանքում բազմաթիվ կանայք են եղել։

Նրա ծնողները միշտ փորձում էին հասկացնել, որ օրինակելի օրիորդ գտնի և կապի իր կյանքը նման աղջկա հետ։ Սակայն նա չէր հասկանում ընտնաիք ու նվիրվածություն բառերի իմաստը, նրա երջանկությունն անցողիկ գեղեցիկ կանայք էին։

Արթուրն ապրում էր ծնողների և քրոջ հետ, ով մի քանի տարով փոքր էր իրենից։

Արթուրը բազմաթիվ սիրավեպեր ու արկածներ էր ունեցել, սակայն այս արկածը հիմնովին փոխեց երիտասարդի կյանքը։ Նա սկսել էր շփվել մի պարկեշտ աղջկա հետ, ով կարծում էր, որ Արթուրն իրեն լուրջ է ընկալում և լուրջ մտադրություններ ունի իր հետ կապված։ Աղջիկն այդպես էր մտածում, քանզի Արթուրն իր ստերով մոլորենցնում էր նրան իր ստոր նպատակներին հասնելու համար։ Օրերից մի օր Արթուրին հաջողվում է աղջկան իրենով անել և նրա հետ գիշեր անցկացնել։ Հարաբերություններ ունենալուց հետ Արթուրը կարճ ժամանակ անց լքում է միամտորեն իրեն հավատացած երիտասարդ աղջկան։

Խաբված աղջիկն ի վերջո պատմում է իր հետ կատարվածի մասին զարմիկին՝ Կարենին, ով լուրն իմանալուն պես զայրույթից չի իմանում ինչ անել։ Առաջին բանը, որը ցանկանում էր անել Կարենը, Արթուրի մռութը ջարդելն էր, բայց նա հավաքում է իրեն և պլան մշակում։

Նա գտնում է Արթուրի քրոջը սոցցանցերում և ի վերջո հասնում  նրան, որ  Արթուրի քույրը սկսում է շփվել իր հետ։ Բարեկիթ պահվածքով, ծաղիկներ ուղարկելով և ջենտլմենական կեցվածքով Կարենին հաջողվում է գրավել Արթուրի քրոջ սիրտը, նա խենթի պես սիրահարվում է երիտասարդին և կուրորեն վստահում նրան։ Ի վերջո, Արթուրի քույրը Կարենի հետ գիշեր է անցկացնում․․․

Հենց այդ նույն գիշերը Կարենը լուսանկարներ է անում և պահում դրանք։ Մեկ օր անց Կարենը լուսանկարները փակ ծրարով ուղարկում է Արթուրին և նամակ գրում նրան ասելով, որ նշված ժամին լինի նշված վայրում։ Ստանալով քրոջ անպարկեշտ նկարները Արթուրն իրեն զգում է աշխարհի ամենադժբախտ մարդը, նա հասկանում է, որ ինչ-որ մեկն էլ օգտագործել է իր անմեղ քրոջը։ Հուսահատության ու զայրույթի զգացողությունները մթագնում են նրա գիտակցությունը։

Արթուրը նշված ժամին գնում է հանդիպման Կարենի հետ։ Վերջինս հանդիպման էր եկել իր ընկերների հետ։ Խայտառակելով Արթուրին Կարենն ասում է, որ ինքն արդեն լուծել է իր վրեժը Արթուրի քրոջից և իր սիրտն արդեն հանգիստ է։ Նա ասում է․

— Հիմա արդեն դու կզգաս քո կաշվի վրա ինչ է նշանում խաղալ անմեղ աղջկա զգացմունքների հետ, պիղծ, ստորի մեկը։

Իր խոսքերից հետո Կարենը ընկերների հետ ուժեղ ծեծի է ենթարկում  Արթուրին, իսկ վերջում վնասվածքներով հևացող Արթուրին ասում է հետևյալն ու հեռանում․

-Ես քո քրոջը չեմ օգտագրծել, քո պես պիղծ չեմ։ Լուսանկարներում նա քնաբերի ազդեցության տակ էր, մեր մեջ ոչինչ չի եղել։ Կարևորը դու զգացիր էն ինչ ինձ պետք էր․․․

Արթուրն այս դեպքից հետո հիմնովին փոխում է իր կյանքը, նա արդեն գիտակցում է, որ իր արարքների համար միայն ինքը չէ պատասխան տալու, դրանց համար հատուցելու են նաև իր ընտանիքի անդամները։ Կյանքն այդպիսի բան է։

Оцените статью