Հանրակացարանում ապրող պապիկից գողացան իր վերջին կոպեկը, որով պետք է հաց գներ. Ահա թե ինչ եղավ հետո
Գառնիկ պապն արդեն երկար տարիներ է ինչ ապրում էր հանրակացարանի իր սառը ու մութ սենյակում: Նրան ընտանիքի անդամները դուրս էին արել տարիներ առաջ՝ որոշելով, որ այլևս չեն ցանկանում պապի հետ նույն հարկի տակ ապրել:
Գառնիկ պապը տարբեր առողջական խնդիրներ ունենալու պատճառով չէր կարողանում աշխատել, իսկ խոնավ ու ցուրտ սենյակում տարիներ շարունակ ապրելուց հետո էլ նոր առողջական խնդիրներ էր ձեռք բերել:
Նա զբաղվում էր մուրացկանությամբ՝ օրվա հացի գումարը վաստաելու համար: Մի օր էլ երբ դուրս էր եկել փողոց հերթական անգամ մուրացկանություն անելու, իսկ օրն արդեն ավարտին էր մտենում, ինչ որ տղա վազելով եկավ, պապի գլխարկի միջից գողացավ օրվա հավաքած գումարն ու փախավ:
Պապն ի վիճակի չէր տղայի հետևից վազելու, ուղղակի նստեղ գետնին, գլուխն առավ ձեռքերի մեջ ու սկսեց լացել, քանի որ կրկին պետք է սոված գիշերեր:
Մի քիչ վերևում մի տղա էր կանգնած, ով տեսել էր ամեն բան: Նա մոտեցավ Գառնիկ պապին, ձեռքը դրեց ուսին, գրպանց հանեց բավականին մեծ գումար ու դրեց պապի ձեռքերի մեջ: Գումարն իրոք շատ մեծ էր, իսկ Գառնիկ պապը չգիտեր թե ինչ ասեր:
Տղան ասաց, որ գումարը կբավարարի շատ երկար ժամանակ նորմալ վայրում ապրելու ու սնունդ ուտելու համար: Նա նաև պապին փոխանցեց իր հեռախոսահամարը, որ եթե հետագայում կարիք լինի, անպայման զանգահարի իրեն:
Պապը հուզունքից չէր կարողանում խոսել,չէր հավատում, որ այս դարում դեռ նման մարդիկ կան, ովքեր անշահախնդիր կարող են օգնել դիմացինին:
Գառնիկ պապը ամուր գրկեց տղային, համբուրեց ու օրհնելով հաջողություն մաղթեց: