Սկեսրոջս աչքերի մեջ նայել չեմ կարողանում. ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, որը կստիպի խոսելուց առաջ այսուհետ երկար մտածել

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Սկեսրոջս աչքերի մեջ նայել չեմ կարողանում. ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, որը կստիպի խոսելուց առաջ այսուհետ երկար մտածել

Մի քանի ամիս է, որ ամուսնացել էի ու բնակվում էի ամուսնուս ու սկեսրոջս հետ։ Մեր ամուսնությունը շատ հապճեպ եղավ։ Շատ սիրեցինք իրար, հետո նշանադրվեցինք, ապա տեղի ունեցավ մեր հարսանիքը։

Ես գիտեի, որ ամուսինս դեռ տարիներ առաջ ընկերություն էր արել մեկ այլ աղջկա հետ, բայց իրար չէին հասկացել ու վերջ դրել ընկերությանը։ Մենք երջանիկ էինք, բայց այդքան էլ համապատասխան չէինք իրար. նա բարձրահասակ էր, ես բավականին ցածրահասակ ու մի փոքր թմբլիկ։ Սկեսուրս այդ կապակցությամբ խոսել էր ամուսնուս հետ, նա էլ անկեղծորեն ինձ ասել դրա մասին։ Բայց միեւնույն է մենք  ես եւ նրա մայրը փոխադարձաբար իրար հարգում էինք։

Բայց ես նկատում էի, որ հաճախ ինչ-որ բան անելուց հետո, ափսոսանքով ասում էր Լիլիթին նման է, չէ՞: Իսկ ամուսինս ժպիտով ասում էր՝ այո։ Ես արդեն մի քանի անգամ լսել էի այդ խոսքերն ու մտածել, թե Լիլիթը ամուսնուս նախկին ընկերուհին է։ Ես կարծում էի նրանք ավելի շատ ցանկանում էին Լիլիթը լիներ այդ տանը, ոչ թե ես։ Մի օր, հերթական անգամ երբ սկսեուրս ասաց այդ խոսքերը ես չդիմացա ու ասացի.

-Դու կարծում ես ճի՞շտ ես անում, երբ ինձ նմանեցնում ես այդ Լիլիթին: Մի օր ես էլ նրա նման կլքեմ տղայիդ։
Ես արդեն հանգիստ էի, որ ասացի այդ խոսքերը, բայց նաեւ նկատեցի ինչպես այլայլվեց նրանց դեմքերը։ Ամուսինս բռնեց ձեռքիցս ու ասաց, որ շտապ ներողություն

խնդրեմ, այլապես նա ինձ դուրս կշպրտի։ Ես չէի հասկանում` ինչ է կատարվում, բայց վախից ներողություն խնդրեցի, իսկ սկսեուրս բարձրաձայն լալիս էր։ Միայն ներողություն խնդրելուց հետո ամուսինս ասաց, որ Լիլիթը նրա քույրն է եւ 7 տարի առաջ ավտովթարից մահացել է։ Այս խոսքերից հետո ես մինչ օրս չեմ կարողանում նայել սկեսրոջս աչքերի մեջ։

Оцените статью