Հարսը սկեսուրի սխալն ուղղեց բոլոր հյուրերի ներկայությամբ. Ահա, թե ինչ ստացվեց վերջում
Տանյայի որդին ամուսնացել էր և իր կնոջ հետ պրում էր ծնողկան տանը: Տանյայի տղան շատ հոգատար և լավ մարդ էր: Նա ցանկանում էր բոլորին գոհացնել և տունը ապահովել լավ մթնոլորտով: Տանյայի հարսը պրոբլեմատիկ մարդ էր, նա սիրում էր կառչել բառերից և վեճեր հրահրել: Տիկին Տանյան, իհարկե, հասկացող և նրբանկատ կին էր, սակայն երբեմն դաս էր տալիս իր հրասին, որ իրեն ավելի զուսպ պահի: Տանը մեծանում էին նաև Տանյայի 2 մանկահասակ թոռները:
Մի օր թոռնուհու 5-ամյակին տիկին Տանյայի տանը հավաքվել էին ընտանիքի բարեկամներն ու ընկերները: Մարդաշատ խնջույքը բավականին ուրախ էր անցնում, մինչ տիկին Տանյայի հարսը որոշեց փչացնել այն:
Ազգությամբ հայ տիկի Տանյան ծնվել ու մեծացել էր Մոսկվայում և լեզվական խնդիր ուներ, նա երբեմն չէր կարողանում որոշ հայկական բառեր ճիշտ արտաբերել, շատ անգամներ էլ սխալ բառեր էր կիրառում նախադասությունների մեջ:
Այդ օրն ամեն բառը, որը սխալ էր արտաբերում Տանյան, նրա հարսը ուղղում էր նրան, դիտողություն անելով բոլորի ներկայությամբ: Ոչ նրբանկատ հարսը լավ էլ հասկանում էր, որ իր արարքը անքաղաքավարի է, բայց միևնույն է շարունակում էր իրեն աննորմալ վարքագծով պահել, տիկին Տանյային դնելավ վատ դրության մեջ բոլոր հյուրերի ներկայությամբ:
Նրա լկտիությունը հասավ գագաթնակետին, երբ ասաց.
-Մամ ջան, էլի սխալ ասեցիր բառերդ, տենաս երբ կգա մի օր, որ դու հարթ ու ճիշտ խոսել սովորես: Հիմա Մեսրոպ Մաշտոցը հայերենդ լսելով հազար անգամ պտտվում ա իր գերեզմանում:
Տիկին Տանյային բարկացրեցին այս խոսքերն ու հարսի լկտի պահվածքը և նա պատասխանեց.
-Այն ժամանակ, երբ դու կսովորես քաղաքավարություն, մեծերի հետ խոսելու ձև և հյուրերի ներկայությամ քեզ պահելու շնորք:
Հյուրերը կատակի տվեցին և փակեցին թեման, իսկ տիկին Տանյայի հարսն աչքերը լցրեց արցունքներով ու դուրս եկավ սենյակից: Այդ օրը նա իր մաշկի վրա զգաց, թե ինչ է նշանակում բոլորի ներկայությամբ վատ դրության մեջ հայտնվել:
Հարսը հասկացավ, որ համբերատար մարդկանց համբերության բաժակը լցնել պետք չէ, և չի կարելի քաղաքակիրթ պահվածքը շփոթել թուլության հետ: