Մայրս ցանկանում էր, որ հայուհու հետ ամուսնանամ, այդ պատճառով էլ գործեց իր կյանքի մեծագույն մեղքը. Իմ վրեժը չուշացավ

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Մայրս ցանկանում էր, որ հայուհու հետ ամուսնանամ, այդ պատճառով էլ գործեց իր կյանքի մեծագույն մեղքը. Իմ վրեժը չուշացավ

Այն, ինչ արեց մայրս, ներում չունի: Նա մանկուց ինձ ասել էր, որ ցանկանում է, որ ես հայ աղջկա հետ ամուսնանամ: Մենք ապրում էինք Ռուսաստանում, այնպես որ դա ավելի կարևոր էր, քան կլիներ այն դեպքում, երբ մենք ապրեինք Հայաստանում:

Երբ ես դարձա 29 տարեկան, առաջին անգամ լուրջ սիրահարվեցի: Բայց իմ ընտրյալը հայ չէր: Նա թաթար էր, մի շատ գեղեցիկ, խելացի ու առաքինի աղջիկ, ում հետ ծանոթացել էի համալսարանում: Նրա ընտանիքը նույնպես շատ լավն էր, նրանք ինձ շատ էին սիրում: Սակայն մայրս հենց սկզբից դեմ եղավ:

Գյուլնարան՝ սիրածս աղջիկը, այդ օրը պետք է ծանոթանար մորս հետ: Ես ի սկզբանե չէի ուզում, որ այդ հանդիպումը տեղի ունենար, քանի որ կարծում էի, որ դեռ ժամանակ էր պետք, որ մայրս հաշտվեր այն մտքի հետ, որ Գյուլնարան էր իմ ճակատագիրը: Սակայն Գյուլնարան ինքը ցանկացավ հանդիպել մորս հետ՝ ասելով, որ այդպես կկոտրվի սառույցը:

Այդ հանդիպումից հետո ես այլևս Գյուլնարային չտեսա: Ոչ, նա չմահացավ, բայց նրա հայրն ու եղբայրները այլևս չթողեցին, որ ես մոտենամ նրան: Մայրս հանդիպման ժամանակ հրել էր Գյուլնարային, վերջինս էլ ընկել էր սառույցի վրա ու կորցրել այն երեխային, որը արդեն կրում էր կրծքի տակ:

Մայրս ինձնից ներողություն չխնդրեց: Նա Հայաստանից մի աղջիկ գտավ, որի ընտանիքը քաղքենի մի երևույթնորի հավաքածու էր: Նրան միայն հետաքրքրում էր բարեհաջող ամուսնացնել իրենց աղջկան: Ես ամուսնացա այդ աղջկա հետ առանց նույնիսկ նրա հետ երկու բառ փոխանակելու: Մայրս դա նույնպես նորմալ էր համարում: Նա կարծում էր, որ իր լավ գնահատականն ու կարծիքը բավական են:

Հարսանիքի խնջույքից ես հեռացա: Ընտանիքս, կնոջս ընտանիքը հրապարակապ խայտառակ եղան: Ես լքեցի հարսին հենց հարսանիքի օրը, ու բոլորն իմացան իմ ու Գյուլնարայի պատմությունը:

Հիմա ես ապրում եմ Եվրոպայում: Կապ պահում եմ միայն փոքր քրոջս հետ: Ես մայր չունեմ:

Оцените статью