Նա ՄԻԱԿ ԿԻՆՆ էր, ում թուրքերը ծրագրում էին ձերբակալել, բայց նա կարողացավ խաբել թշնամուն
Զապել Եսայանը միակ կինն էր հայ մտավորականության ներկայացուցիչների ցուցակում, որին երիտթուրքերի կառավարությունը ծրագրում էր ձերբակալել 1915 թվականի ապրիլի 24-ին։ Զապելը՝ աշխարհի ամենախիզախ կանանցից մեկը, ծնվել է 1878 թվականին։
Իր ամբողջ կյանքը նա նվիրել է պայքարին՝ հանուն կանանց իրավունքների, հանուն Հայաստանի ավելի լավ ապագայի․․․
Զապել Եսայանը ծնվել է Կ․Պոլսում (Ստամբուլում), 1878 թ․-ի փետրվարի 4-ին։ Զապելը սովորում է Փարիզի Սորբոնի համալսարանում։ 1933 թվականին Զապելը տեղափոխվում է Խորհրդային Հայաստան։ 1937 թ․-ին մտավորականության մի շարք այլ ներկայացուցիչների հետ միասին
ձերբակալվում է ազգայնականության և հակախորհրդային քարոզչության համար։ Նրա մահվան հանգամանքները մինչև օրս պարզված չեն։ Ըստ որոշ տվյալների, նա մահացել է 1943 թվականին՝ Բաքվի բանտում։ 1915 թ-ի ապրիլի 24-ին, հյուրանոցից դուրս գալով, նա անսպասելիորեն հանդիպում է երկու զինված թուրքի, որոնք հարցնում են․
-Զապել Եսայանը դո՞ւ ես։
-Չէ, Զապելը ներսում է,-հանգիստ ասում է կինը և անշտապ հեռանում։ Թաքնվում է հիվանդանոցում՝ ներկայանալով որպես թրքուհի, այնուհետև, անձնագիր հայթայթելով, հույն ժանեկագործուհու անվան տակ հասնում է Ադրիանապոլիս, անցնում Բուլղարիայի, Ռումինիայի սահմանը և հասնում Թիֆլիս։ Այստեղ հանդիպում է Հովհաննես Թումանյանի հետ, որը ջերմորեն ընդունում է նրան և տեղավորում իր տանը։
Մի քանի տարի առաջ Զապել Եսայանը ամերիկյան Refinery29 կայքի վարկածով ճանաչվել է աշխարհի ամենաանվախ կանանցից մեկը։ «Եսայանը կատարյալ օրինակ է կնոջ, որն ապրել է այն ժամանակներում, երբ շատ վտանգավոր էր ցուցադրել սեփական խելքը և ուժը»,-գրում է պարբերականը։
2017թ․-ի մարտին Զապել Եսայանի անունով կոչեցին Փարիզի Մենիլմոնտան ճեմուղու ծառուղիներից մեկը, 11-րդ և 20-րդ շրջանների հատման կետում։ Հայ գրողի պատվին անվանակոչված փողոցի բացումը կատարել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։