Մակրոնը հաստատեց տարածված լուրերը․

ԼՈՒՐԵՐ

Հնարավոր չէ կարգավորել միջազգային իրավիճակն առանց երկխոսության Ռուսաստանի հետ:

Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մոսկվա այցելության նախօրեին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Վերջին շրջանը հաստատել է, որ, եթե մենք հրաժարվենք երկխոսությունից, իսկ այդպիսին էր եվրոպացիների ընտրությունը, երբ մենք կանցլեր Մերկելի հետ առաջարկում էինք անցկացնել ԵՄ-Ռուսաստան գագաթնաժողովը, ապա անհնար է կարգավորել որեւէ հակամարտություն»,-ասել է Մակրոնը le Journal du Dimanche փարիզյան շաբաթաթերթին տված հարցազրույցում:

«Չ՞է որ այդ դեպքում մենք թույլ ենք տալիս ուրիշներին խոսել մեր անունից եւ չենք կարող այլեւս աջակցել մեր կոլեկտիվ անվտանգությանը»,-նշել է նա:

Մեկնաբանելով Ուկրաինայի շուրջ իրավիճակը՝ նա ընդգծել է, որ այժմ անհրաժեշտ է նվազեցնել լարվածությունը երկխոսության ճանապարհով զինված հակամարտությունից խուսափելու համար:

Оцените статью