Զինվորը քնել էր հերթապահության ժամանակ. Ու սա նկատեց Նապոլեոնը… Ահա թե ինչպես վարվեց կայսրը
Զինվորը քնել էր հերթապահության ժամանակ։ Ու սա նկատեց Նապոլեոնն իր պահակախմբի ստուգման ընթացքում։
Ռազմական կանոնադրության համաձայն՝ քնած հերթապահին մահապատիժ էր սպասվում։ Ներում չկա այն զինվորին, ով հերթապահության ընթացքում քնում է՝ վտանգելով բլինդաժում քնած ընկերների կյանքը:
Սակայն Նապոլեոնն անսպասելիորեն բարձրացեց քնած զինվորի զենքը, գցեց իր ուսին, և զբաղեցրեց նրա տեղը:
Որոշ ժամանակ անց, մոտեցավ փոխարինող սերժանտը։ Տեսնելով քնած զինակցին, ու նրա փոխարեն հերթապահություն իրականացնող կայսրին՝ զարմանքից քար կտրեց։
Այս մասին իմացավ ողջ զինվորական կազմը, որից հետո բացառիկ քաջությամբ և արիությամբ էին կանգնում կայսեր կողքին՝ պատրաստ դուրս գալու մարտի և մեռնելու նրա համար։
Հաճախ հանդիմանում ենք մարդկանց կամ պատժում, բայց երբեք չենք մտածում, որ օրինակ ծառայելն ավելի՛ արդյունավետ կլիներ նրանց մոտիվացնելու գործում։
Մեծահոգության արդյունքը չի ուշանում։
Ռոբեն Կարոյանի ֆբ էջից