Հայ ավանդական ընտանիքի աղջիկը փախավ թուրք տղայի հետ․ Այսպիսի վերջաբան նրանք չէին սպասում
Ասպրամը հայ ավանդական ընտանիքի դուստր էր։ Ուներ իրենից մեծ երկու եղբայր, ովքեր արդեն ամուսնացած էին և ունեին իրենց ընտանիքները։ Հայրն ու եղբայրները միշտ շատ խիստ են եղել Ասպրամի հետ և ամեն հարցում վերահսկել են նրան, ուստի Ասպրամը երբեք չէր կարողացել ոչ մի տղայի հետ շփվել։ Դրա մասին գիտեր ամբողջ թաղամասը։
Մի օր, նրա ինստագրամի էջին մի երիտասարդ հաղորդագրություն է գրում անգլերեն լեզվով, որին Ասպրամը պատասխանում է։ Քանի որ աղջիկը լեզուների մասնագետ էր, որոշում է խոսել անծանոթ երիտասարդի հետ, որ անգլերեն խոսքը զարգանա։ Սակայն ժամանակի հետ ստացվում է այնպես, որ Ասպրամը սիրահարվում է, սիրահարվում է նաև երիտասարդը։ Սակայն ամենամեծ խնդիրն այն էր, որ երիտասարդն ազգությամբ թուրք էր, ով ապրում էր Իսպանիայում։
Ասպրամը հասկանում էր, որ իր ընտանիքը ոչ մի դեպքում չի ընդունի այս կապը, բայց նաև չէր կարողանում հրաժարվել շփումից, քանի որ սիրահարված էր։ Եվ արդյունքում երիտասարդներն ընտրեցին փախուստի ճանապարհը։ Նրանք պայմանավորվեցին երրորդ երկրում, հանդիպեցին այնտեղ ու ամուսնացան։
Ասպրամի ընտանիքում շոկ էր, երբ հայրն ու եղբայրներն իմացան այս մասին։ Նրանք երդվեցին, որ երբեք չեն ներելու աղջկան։ Ու այդպես էլ եղավ։ Ասպրամի հայրը կյանքից հեռացավ՝ առանց դստերը ներելու, նա նույնիսկ արգելել էր, որ դուստրը գա իրեն հրաժեշտ տալու։ Եղբայրները նույնպես չէին ցանկանում կապ պահել իրենց քրոջ հետ։ Միակ մարդը, որ ժամանակ առ ժամանակ շփվում էր աղջկա հետ մայրն էր, որ տեղեկանա, թե ինչպես է դուստրը։
Հայ հարսին ու իրենց տղային չընդունեցին նաև թուրք սկեսուրն ու սկեսրայրը, նրանք ևս հրաժարվեցին կապ պահել երիտասարդների հետ։ Ահա, թե ինչ տարիների ընթացքում տեղի ունեցավ նրանց հետ շատ։ Ժամանակի ընթացքում սերը մարեց, երբեմնի կիրքն անհետացավ, խնդիրները, ծնողներից ու հարազատներից հեռու և մերժված լինելը մեծ ցավ էր երկուսի համար էլ, որը նրանք այդպես էլ չհաղթահարեցին։
Ութ տարի նրանք միասին ապրեցին հանուն իրենց երեխաների, սակայն վերջում բաժանվեցին, որովհետև ոչ թե այլևս չէին սիրում միմյանց, այլ տանել չէի կարողանում մեը մյուսի գոյությունը և այն իրավիճակը որի մեջ հայտնվել էին իրենց ընտրության պատճառով։
Այո, կյանքն այսպիսի բան է, ու շատ հաճախ նույնիսկ ամենաուժեղ հրապուրանքն ու սերը կարող են չքանալ, երբ մարդ մերժվում է հարազատների կողմից ու հասկանում, որ ընտրել է այնպիսի կյանքի ուղեկից, որին չի ընդունում ոչ միայն իր ընտանիքն ու ժողովուրդը, այլ նաև իր ենթագիտակցությունը։