Տալս անհետացել էր դեռևս 20 տարի առաջ․ Սկեսուրս մի ողջ կյանք սպասել էր նրա վերադարձին ու հանկարծ մի օր տեսնում է նրան հեռուստացույցով, այն էլ նորություններում
Տալս անհետացել էր դեռևս 20 տարի առաջ․ Սկեսուրս մի ողջ կյանք սպասել էր նրա վերադարձին ու հանկարծ մի օր տեսնում է նրան հեռուստացույցով, այն էլ նորություններում:Սկեսուրս 20 տարի առաջ կոր ցրել է իր դստերը: Նա դրսում խոս ում էր իր ծանոթների հետ և չէր նկատել, թե ինչպես է երեխան անհետացել: Աղջիկն ընդամենը 4 տարեկան էր: Ես միայն կարող եմ ենթադրել, թե սկեսուրս այդ պահին ինչ է զգացել…Մի քանի տարի առաջ աներևակայելի մի բան եղավ: Մենք երեկոյան հեռուստացույց էինք դիտում, երբ հանկարծ սկեսուրս գոռաց.
—Անահիտն է, Աստված իմ, Անահիտն է…ողջ է…այս ինչ երջանկություն է… Ցույց էին տալիս ոստիկանո ւթյան նախապատրաստած նյութը, որտեղ հայտնեցին, որ գտել են հիշողո ւթյունը կորցրած մի երիտասարդ աղջկա: Նրան ինչ-որ մեկը ծեծի էր ենթարկել, և աղջիկը գտնվում էր հիվանդանոցում:Ես չգիտեմ, թե ինչպես էր սկեսուրս հասկացել, որ դա իր աղջիկն է, բայց միևնույնն է, մենք բոլորս գնացինք հի-վանդանոց:Մարի ամին՝ այդպես էր աղջկա անունը, բերեցինք տուն և սկսեցինք խնա մել: Նա օրեցօր փոխվում էր և երբեմն արտասվում երջանկությունից:
Մարիամն արդեն 2 ամիս ապրում էր մեր տանը, երբ մի օր եկավ ամո ւսինս և ասաց, որ ԴՆԹ անալիզի միջոցով պարզել է,որ Մարիամն իր քույրը չէ:Բայց մենք որոշեցինք չասել սկեսուրիս.նա չէր դիմանա այդ հարվածին: Երբ մենք Մարիամին հարցնում էինք, թե նա որտեղ է եղել այդ քան ժամանակ, ասում էր, որ ոչինչ չի հիշում:
3 տարի անց մահացավ սկեսուրս, բայց մահացավ երջանիկ և հանգիստ հոգով. նա վստահ էր,որ գտել և ոտքի է կանգնեցրել դստերը:Թաղումից հետո մեզ մոտեցավ Մարիամը և ասաց,որ շուտով կհեռանա մեր տանից:Պատ-մեց, որ իր հիշողո ւթյունը վաղուց է վերա կանգնվել, պար զապես ինքը չէր ուզում ցավեցնել սկեսուրիս, ասաց նաև, որ միշտ ունեցել է մայ րական քնքշանքի կարիք:
Մարիման իսկապես ամուսնուս ընտանիքի հետ ոչ մի արյունակցական կապ չունի, նա ճանաչում է իր իսկական ծնողներին, բայց ամբողջ կյանքում մեծացել է մանկատանը:Սկեսրայրս, ես ու ամուսինս համոզեցինք, որ Մարի-ամը մնա մեր տանը, բացի այդ,երեխաներս էլ են կապվել հորաքրոջը:Այդպես մենք ստեցինք մայրիկին,բայց փո-խարենը նա իր կյանքի վերջին տարիները երջանիկ ապրեց: