Էu բաрադին թnղեց 25 sարվա կնnջն ու գնաց uիրուհու մոs. Աhա, թե ինչ եղավ հեsո 

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Նա թողեց 25 տարվա կնոջն ու գնաց սիրուհու մոտ. Ահա, թե ինչ եղավ հետո

Կառլենն ու Սվետան արդեն 25 տարվա ամուսիններ էին: Նրանք ունեին 3 երեխա ու միշտ օրինակելի զույգ են եղել բոլորի համար:

Սակայն վերջին ամիսների ընթացքում Սվետան տարօրինակ փոփոխություն էր նկատում Կառլենի վարքագծի մեջ: Ամուսինն ուշ էր տուն գալիս, ջղագրգիռ էր դարձել, ամեն փոքր բանից հունից դուրս էր գալիս ու ուշադրություն գրեթե չէր դարձնում կնոջն ու երեխաներին:

Այս ամենը շատ լավ հասկանում էր նաև Սվետան ու մի օր էլ լսեց ամուսնու ջերմ խոսակցությունը ինչ ոչ մեկի հետ: Ամուսինը խոստանում էր, որ երեկոյան կհանդիպեն: Սվետան ոչինչ չասաց Կառլենին, բայց հասկանում էր՝ ինչ է կատարվում:

Նա այդ օրը հետևեց Կառլենին ու տեսավ, թե ինչպես է ամուսինը հանդիպում ինչ որ կնոջ, ջերմ գրկախառնվում ու համբուրվում: Սվետան մոտեցավ նրանց, բայց ոչինչ չասեց, իսկ երբ Կառլենը տեսավ կնոջը, միանգամից քարացավ: Հետո ուշքի գալուց հետո ասաց Սվետային, որ լավ է, որ իր աչքով տեսավ այս ամենը, քանի որ ինքն էր պատրաստվում պատմել իր ու Լիլիի կապի մասին: Նրանք իրար սիրում են ու ինքը պատրաստվում է տեղափոխվել սիրուհու մոտ ապրելու:

Սվետան պապանձվել էր, իսկ Կառլենն այդ ընթացքում հավաքեց իրերն ու լքեց երեխաներին ու կնոջը:

Անցավ 2 ամիս, Կառլենը չէր գալիս, զանգում ու չէր հետաքրքրվում երեխաներից:

Մի օր էլ դռան զանգը հնչեց ու երբ Սվետան բացեց դուռը, այնտեղ տեսավ Կառլենին, ով ծնկի եկավ՝ սկսելով աղերսել ու խնդրել, որ կինն իրեն ների ու հետ ընդունի: Ինքը սխալվել է ու տրվել է պահի ազդեցությանը:

Սվետայի համար շատ բարդ էր, բայց հաշվի առնելով իրենց 25 տարվա սիրով ու ջերմությամբ լի օրերը, ինչպես նաև այն երեք երեխաներին, որոնք և՛ հայիկի, և՛ մայրիկի կարիք ունեին, հետ ընդունեց ամուսնուն:

Կառլենն իրականում հասկացել էր իր սխալն ու գիտակցել, թե ինչ հիմարություն է արել:

Оцените статью