Իմաստուն մարդու մոտ մի տղամարդ է գալիս ու պատմում, որ ինքը հարուստ ընտանիքից է, և միշտ օգնել է բոլոր բարեկամներին՝ նրանցից փոխարենը ոչինչ չպահանջելով:
Ու չնայած նման մեծահոգությանը, իրեն երբեք շնորհակակալություն չեն հայտնել ու վերաբերվել են անտարբեր:
Տղամարդը նաև պատմում է, որ անգամ կողմնակի մարդկանց էլ է օգնում, բայց հիմնականում միևնույն պատասխանն է ստանում: Միայն հաշված անգամներ են իրեն երախտապարտ եղել:
—Գուցե ես այնքան էլ լավը չեմ, թե չէ ինչու՞ պիտի ինձ այդքան վատ վերաբերվեին, -հարցնում է տղամարդը իմաստունին:
—Ոչ, քեզ հետ ամեն ինչ կարգին է: Յուրաքանչյուր մարդ, ում դու հանդիպում ես քո ճանապարհին, քեզ համար հայելի է: Ինչ դու տեսնում ես նրանց մեջ, իրականում դա դու ես: Այն մարդիկ, ում դու օգնել ես, այնքան էլ լավը չեն եղել: Բայց հարցը միայն դա չէ:
—Եվ ո՞րն է:
—Երբ այսօր տուն գնաս, դուռը բաց թող, ի՞նչ ես կարծում, ի՞նչ կլինի:
—Համոզված եմ, որ իմ տնից կգողանան ամեն ինչ, ոմանք գուցե փորձեն հաստատվել իմ տանը և դառնալ տանտերը, -զարմացած պատասխանեց տղամարդը:
—Դու հենց դա էլ արել ես այսքան ժամանակ: Դու հոգիդ բացել ես յուրաքանչյուրի առաջ ու նրանց ծառայություններ ես մատուցել: Դու կարծես բաց դուռ լինեիր բոլորի համար:
Այդպես ոչ մի դեպքում չի կարելի անել: Բացի այդ, բարությունը պետք է անել աննկատ, բայց ոչ բոլորի համար: Եթե տեսնում ես, որ դիմացինդ վատ ու չար մարդ է, երբեք մի կռացիր նրա առաջ, մի օգնիր ու ծառայություն մի մատուցիր:
Քո շնորքն ու ունիկալությունը նրանց համար չէ: Ուշադրություն մի դարձրու նման մարդկանց ու քայլիր քո ճանապարհով: