Գիտեի՞ք, որ «սվաստիկա» բառը հայերեն է
Հայաստանի Պատմության Թանգարանում պահվող այս գտածոն թվագրվում է Ք. ա․ 14 դարով։ Հայտնաբերվել է Հայաստանում։ Սվաստիկան իր ոլորուն տեսքով ցույց է տալիս Մեծ և Փոքր արջ համաստեղությունների պտույտը ըստ տարվա չորս եղանակների։
Փոքր Արջի շերեփը պտտվում է Բևեռային աստղ կենտրոնի շուրջ, ուստի և կեռ թևերը իրար կպած են։ Կեռ թևերի երկրորդ շարքը արդեն Մեծ Արջ համաստեղության շերեփի պտույտն է, որի թևերը ըստ տարվա չորս եղանակների պտույտի կենտրոնական միացում չունեն։ Սա նաև արիացի մարդու խորհրդանիշն է և պատկերում կապը տիեզերքի խորհրդանիշ սպիրալաձև պտույտների հետ ցույց է տալիս նրանց աստղերից իջնելը, որոնք խառնվեցին Երկիր մոլորակի բնակիչ մարդկանց հետ և նրանց որդիները կոչվեցին Աստծո որդիներ։
Սվաստիկայի առաջացումը շատերն են կապում Մեծ Արջի շերեփի պտույտի հետ, սակայն իրականը Փոքր Արջի շերեփի պտույտն է և դրա ապացույցը նույնպես հայտնաբերվել է Հայաստանում՝ Գեղամա լեռների ժայռապատկերներում։ Այդ ժայռապատկերում իրար միացված են
հյուսիսային երկնքի իրար մոտ գտնվող մի քանի համաստեղություններ, որտեղ սվատստիկան փորագրված է Փոքր Արջի հենց շերեփի մեջ, այն որպես այդպիսին հասկանալու համար։ Հայերը սվաստիկային կեռխաչ են անվանում, քանի որ սվաստիկան բուն հայերեն բառ է և առաջացել է Զ ՎԵՍ ԱՍՏ բառերի միացումից։ Այսինքն մարդու վես տեսակը իջել է աստղերից։