Ինչու է sղամարդկանց հագուսsի կոճակները աջ կողմում, իսկ կանանցը՝ ձախ. Գաղsնիք, որի մաuին fչերը գիsեն

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Ինչո՞ւ են տղամարդկանց հագուստի կոճակները աջ կողմում, իսկ կանանցը՝ ձախ. Գաղտնիք, որի մասին շատ քիչ մարդ գիտի

Նորաձևությունը փոփոխական է: Այն յուրաքանչյուր պահի կարող է լրիվ հակառակ կողմը շրջվել: Բայց, անյուամենայնիվ, հագուստն ունի մի քանի ավանդական առանձնահատկություններ, որոնք չեն ենթարկվում ո՛չ ժամանակի, ո՛չ ներաձևության փոփոխություններին: Նման առանձնահատկություններից մեկի մասին էլ այսօր կխոսենք: Բոլորը գիտեն, որ տղամարդկանց հագուստի

կոճակները աջ կողմից են, իսկ կանացի հագուստինը՝ ձախից: Բայց, թե ինչու է դա այդպես, ոչ բոլորը գիտեն: Մենք որոշել ենք, հետաքրքրվել այս հարցով և ձեզ հետ կիսվել իր եզրակացություններով: Առավել հայտնի և ճշգրիտ տարբերակը հետևյալն է. Բանը նրանում է, որ հին ժամանակներում հարուստ կանայք հագնվում էին իրենց ծառաների օգնությամբ: Այդ աղջիկներին, որոնց մեծ

մասը աջլիկ էին, ավելի հարմար էր կոճկեր իրենց տիրուհու հագուստի կոճակները, որոնք կարված էին ձախ կողմից: Իսկ տղամարդիկ, նույնիսկ շատ հարուստները, հիմնականում ինքնուրույն էին հագնվում, այդ պատճառով էլ նրանց հագուստի կոճակները աջ կողմից էին: Բացի այդ, գոյություն ունի նաև մեկ տարբերակ՝ կապված երեխաներին կրծքով կերակրելու հետ: Պարզվում է,

կր ծքով կերակրելու ժամանակ կանայք հաճախ երեխային պահում են ձախ կր ծքին մոտ: Եվ եթե կոճակները գտվում են ձախ կողմում, ապա նման կերպ, հագուստի աջ մասով կարելի է ծածկել երեխային և պաշտպանել ցրտից: Կա նաև տարպերակ այն մասին, որ կոճակները հայտնվել են Նապոլեոնի շնորհիվ: Իբր, ինչ-որ պատճառով, կանայք սկսել են կրկնօրինակել նրա կանգնելու հայտնի դիրքը,

որի ժամանակ նա թաքցնում է ձեռքը սերթուկի տակ, դրանից հետո նա հրամայել է կանացի հագուստի կոճակները կարել հակառակ կողմից: Մի խոսքով, ահա այսպիսի տարբերակներ են պտտվում համացանցում: Իսկ միգուցե ամեն ինչ շատ ավելի պարզ է. Կոճակների նման դասավորվածության դեպքում, տղամարդկանց և կանանց ավելի հեշտ է հանել հագուստը միմյանց վրայից:

Оцените статью
error: Content is protected !!