Որտեղի՞ց են գալիս «ԹԵՆԻՍԻ ԱՐՔԱՅԻ» ՀԱՅԿԱԿԱՆ արմատները
հպաԵվս մեկ թենիսային անվիճելի աշխարհահռչակ հսկա, որի ազգանունն արդեն պատմում է նրա արմատների մասին: Դավիդ Նալբանդյանի պապը՝ Գևորգը, ծնվել է 1909 թվականին Արևելյան Հայաստանի քաղաքներից մեկում։ Այդ տարիներին մեր հայրենիքի արևելյան հատվածը Ռուսական կայսրության մաս էր։
Նրա մայրը մահացել էր, երբ Գևորգը դեռ երեխա էր։ Հայրը զինվորական էր ու զոհվել էր մարտի դաշտում։ Դավիդ Նալբանդյանը պատմում է, որ իր պապը վերջին անգամ տեսել է որդուն հայկական եկեղեցում՝ պատարագից հետո։ Նրանք ստիպված են եղել հեռանալ եկեղեցուց, քանի որ հարձակում է սկսվել։
Ռուսաստանում հեղափոխությունից հետո Օսմանյան Թուրքիան ներխուժեց նաև Արևելյան Հայաստան։ Ինչպես Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանում, այնպես էլ այստեղ հայ ժողովուրդի բնաջնջման վտանգ կար։
«Պապիկիս հաջողվեց փախչել։ Նա 12 տարեկան էր։ Սև և Միջերկրական ծովերը անտոմս ուղևորի կարգավիճակով անցնելուց հետո նա հասնում է Ֆրանսիա։ Ավելի ուշ Բուենոս Այրեսում ապրող որոշ բարեկամներ փաստաթղթեր հայթայթեցին, որոնք Գևորգին չափահաս էին դարձնում, ինչի շնորհիվ նա պետք է մուտք գործեր Արգենտինա։ Այդ մասին քիչ տեղեկություն կա, պապս քիչ էր խոսում»,-պատմում է Դավիդը։ Նալբանդյանն ասում է, որ իր պապը սարսափելի տառապանքների միջով է անցել։ Նա ամեն տարի՝ ապրիլի 24-ին, փակում էր իր խանութը՝ ի հիշատակ Ցեղասպանության զոհերի հիշատակի։
Դավիդ Նալբանդյանը Ցեղասպանության 100-րդ տարելիցին մի քանի հայտնի աստղերի հետ նկարահանվել էր տեսանյութում ու կոչ էր անում ճանաչել Հայոց Ցեղասպանությունը։
Որպես թենիսիստ՝ նա բացառիկ կարիերա է ունեցել։ Նա միակ խաղացողն է պատմության մեջ, ում հաջողվել է մեկ մրցաշարի ընթացքում հաղթել Նովակ Ջոկովիչին, Ռաֆայել Նադալին ու Ռոջեր Ֆեդերերին։ Նրանք թենիսի անվիճելի հսկաներն են։