Սենսացիոն կադրեր, որոնք վկայում են, որ նույնիսկ նոյեմբերի 5-ին կարելի էր փոխել պատերազմի ընթացքը․․ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԼՈՒՐԵՐ

Սենսացիոն կադրեր, որոնք վկայում են, որ նույնիսկ նոյեմբերի 5-ին կարելի էր փոխել պատերազմի ընթացքը, ետ շպրտել թշնամուն և ստանալ ավելի մեծ հաղթանակ, քան 1994թ:

Նոյեմբերի 5-ին Սամվել Բաբայանը ստորաբաժանումների հրամանատարներին ներկայացրել է մանրակրկիտ մշակված օպերացիայի պլան, թե ինչպես՝ մի կողմից Ավետարանոց-Սղնախ հատվածում կտրել հակառակորդի ստորաբաժանումներին՝ Շուշիյում ու մոտակայքում տողակայված հիմնական ուժերից, իսկ մյուս կողմից՝ օղակում մնացած թշնամուն ոչնչացնել, իրենց հիմնական զորքերը ետ շպրտելով զբաղեցրած տարածքներից, անցնելով հակահարձակման:

(Տեսանյութի ամբողջական տեքստային վերծանումը ղարաբաղյան բարբառով և հայերեն ներկայացնում ենք ստորև)
Եվ չնայած որ քաղաքական և ռազմական ղեկավարությունը տվել է իր համաձայնությունը այս ռազմագործողության իրագործման համար, այն տեղի չունեցավ: Օպերացիան նույնիսկ չսկսվեց:

Օպերացիայի սկսվելուց հաշված ժամեր առաջ պատասխանատու հրամանատարները տեղեկացրեցին, որ ստորաբաժանումները հրաժարվել են մասնակցելու այդ մարտական գործողությանը: Մասնավորապես, ասվել է, որ զինվորների մի մասը ստացել են շրջանի ղեկավարի «համաձայնությունը» չմասնակցույան համար, ով խոստացել էր «կարգավորել այդ պահը» Արցախի գործող նախագահի հետ:
Բանակում այնպիսի խառնաշփոթ էր տիրում, որ շրջանի ինչ-որ ղեկավար կարող էր խառնվել զինվորականների գործերին, ըստ էության տապալելով հրամանը:

Իրական պատճառները, թե ինչու ամենակրիտիկական պահին չեղարկվեց ամենաճակատագրական ռազմագործողությունը, մինչ այս պահը չի բացահայտվել:
Ավելին, շատ բան խոսում է նրա մասին, որ իշխանությունները նախընտրել են պարտվել պատերազմը, կրել ծանրագույն պարտություն, քան թույլ տալ Սամվել Բաբայանին, նորից հաղթել պատերազմը և մեկ անգամ ևս վերադարձնել Հաղթողի փառքը, ինչը տեղի էր ունեցել ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ:

Оцените статью