Սերգո Համբարձումյանը կատարեց Ստալինին տված խոսքը. Աշխարհում ամենաուժեղ մարդը

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Սերգո Համբարձումյանը կատարեց Ստալինին տված խոսքը. Աշխարհում ամենաուժեղ մարդը

1936 թիվ, Բեռլին, Օլիմպիական խաղեր: Ծանրորդների մրցույթում հաղթեց ծանրքաշային Յոսեֆ Մանգերը: Հիտլերը հայտարարեց.

«Աշխարհում ամենաուժեղն արիացիներն են ու գերմանացինները»: Ստալինին դա դուր չեկավ: Նա հավաքեց սովետական սպորտի ղեկավարներին հարցրեց՝ կա՞ն մեր երկրում աժդահաներ:

«Կան»,- ասացին Ստալինին և նշեցին Սերգո Համբարձումյանի անունը:
ԽՍՀՄ-ի վաստակավոր մարզիչ Սուրեն Բաղդասարովը պատմում է. «Մենք մասնակցում էինք ուսումնամարզական հավաքին, երբ Սերգոյին կանչեցին Մոսկվա: Մի քանի օր անց նա պատմեց.

«Նոր հագուստով ինձ բերեցին Ստալինի գրասենյակ և ասացին՝ ներս մտեք, ընկեր Ստալինը սպասում է ձեզ: Մտանք երկար գրասենյակ, որի վերջում նստած էր ընկեր Ստալինը:

Նա կանգնեց, ես մի քիչ արագացրի իմ քայլը, որպեսզի արագ հասնեմ նրան:
Ստալինն ասաց ժպտալով. «Կամաց արի կացո, թե չե հատակը կջարդես, նա ուժեղ սեղմեց իմ ձեռքը և առաջարկեց նստել, ինքն էլ նստեց իմ դիմաց: Ստալինը հարցրեց.

«Ընկեր Համբարձումյան, ի՞նչ է Ձեզ հարկավոր, որպեսզի գերազանցեք այդ ֆաշիստ Մանգերի ռեկորդը»։ Ես ասացի. «Հաց ուտել, ընկեր Ստալին»:
Ստալինը հրամայեց Հայաստան ուղարկել այն ժամանակների լավագույն մարզիչ, լատվիացի Յան Սպարեինլին, ապահովել սննդով, բոլոր անհրաժեշտ սարքավորումներով»:

Անցավ մեկ տարի։ Աշխարհի և օլիմպիական խաղերի ռեկորդը գերազանցված էր 7,5 կիլոգրամով: «Սերգո Համբարձումյանը կատարեց Ստալինին տված խոսքը:

Բուրժուական մարզիկի ռեկորդն ընկավ: Աշխարհում ամենաուժեղ մարդը մեր Սերգոն է»,- հայտնեց «Կարմիր սպորտ» թերթը:

Տեղեկատվությունը՝ armeniasputnik.am կայքից

Оцените статью