Երեխայի ծնվելուց հետո ամուսինները նորածնին գումարի դիմաց տվեցին հարևանուհուն. Ո՞րն էր պատճառը և ի՞նչ եղավ հետո 

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Երեխայի ծնվելուց հետո ամուսինները նորածնին գումարի դիմաց տվեցին հարևանուհուն. Ո՞րն էր պատճառը և ի՞նչ եղավ հետո

Անուշը և Վաղինակը մոտ 10 տարի է ամուսնացած էին ունեին 4 երեխա՝ 3 աղջիկ, 1 տղա: Նրանք սպասում էին իրենց 5-րդ երեխային, որի հետ այլ պլաններ ունեին: Նրանց հարևանուհին Սաթիկը երկար ժամակ է չէր կարողանում երեխաներ ունենալ ու հարևաններով իրար մեջ պայմանավորվել էին, որ գումարի դիմաց երեխային կտան Սաթիկին ու ամուսնուն: Ի դեպ այդ, որոշման պատճառներից մեկն էլ այն էր, որ երեխայի սեռը աղջիկ էր ու Անուշն ու Վաղինակը մտածում էին 3-ը ունեն, 4-րդին ինչ են անում՝ կվաճառեն, հետն էլ լավ գործ են անում հարևանի համար:

Այսպես երեխան ծնվեց, հիվանդանոցից տուն գալուց հետո, երեխային հանձնել էին Սաթիկին: Սակայն ամեն բան փոխվեց գլխիվայր. այս մասին հայտնի է դառնում թաղամասային բժշկին, ով երեխայի ծննդյան մեկ շաբաթը լրանալուն պես պետք է այցելի ու ստուգի փոքրիկին: Այս մասին Անուշն ու Վաղինակը մոռացել էին ու հաշվի չէին առել, թե ինչ կլինի: Բժշկուհին անակնկալի է գալիս, երբ տեսնում է, որ նրանց տանը նորածին չկա, իսկ թե ու՞ր է Անուշը տնավարի սկսում է պատմել՝ կարծելով թե, մի քանի հազար դրամով կկարողանան բժշկի բերանը փակել: Բժշկուհին դուրս է գալիս տանից և  հաղորդագրություն տալիս ոստիկանությանը դեպքի վերաբերյալ:

Այժմ երեխայի ապօրինի առք ու վաճառքով զբաղվելու համար դատական նիստեր են ընթանում, իսկ փոքրիկի խնամքով ժամանակավորապես զբաղվում է տատիկը:

Այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ մեր երկրում շատերի համար երեխա ունենալը կենդանական բնազդ է և զուրկ պատասխանատվության զգացումից:

Оцените статью