Աշխարհահռչակ հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին մեծ դեր է ունեցել հայկական և ռուսական մշակույթում:
Նա լայն համբավ է բերել ռուսական նկարչությանը ողջ աշխարհում, և որոշակի դերակատարում է ունեցել հայկական արվեստում, որտեղ իրենց արտահայտությունն են ստացել հայ ժողովրդի հինավուրց մշակույթի և ազգային բնավորության գծերը:
Այվազովսկին երբեք չի թաքցրել իր հայկական արմատները և հարկ եղած դեպքում առիթը բաց չի թողել շեշտելու համար, որ ինքը հայ է:
Նա ստեղծել է ազգային պատմական թեմաներով բազմաթիվ կտավներ, արձագանքել 1892-1896թթ. համիդյան ջшրդերին և մինչև իր կյանքի վերջը հավատարիմ է մնացել իր ժողովուրդ:
Այվազովսկու 6000 աշխատանքների մեջ առանձնանում է «Նոյը իջնում է Արարատից» կտավը:
Այս նկարն ունի իր հետաքրքիր պատմությունը:
1960թ. հայտնի արվեստաբան Շահեն Խաչատրյանը Հանրային գրադարանի վերին սրահում (ուր մի ժամանակ Մատենադարանն էր) տեսնում է այս կտավը: Արվեստաբանը զարմանք է ապրում, երբ կտավի շրջանակի վրա նկատում է Հայաստանի Ազգային պատկերասրահի թիթեղյա անվանապիտակը:
Բանակցելով գրադարանի տնօրինության հետ՝ նրան հաջողվում է նկարը բերել պատկերասրահ և հենց հայկական սրահում Այվազովսկու մի շարք այլ կտավների հետ ցուցադրվում է նաև «Նոյը»:
Տարիներ անց Շահեն Խաչատրյանը պարզում է, թե ինչպես է նկարի վրա հայտնվել պատկերասրահի անվանապիտակը:
Պարզվում է, որ այս կտավն առաջին անգամ ցուցադրվել է 1890թ.՝ Այվազովսկու Փարիզյան անհատական ցուցահանդեսում: Թերթերից հայտնի է, որ Այվազովսկին, վերնիսաժին ներկա հայրենակիցներին մատնացույց անելով Արարատը, ասել է. «Ահա մեր Հայաստանը»…
Այնուհետև Այվազովսկին նկարը նվիրել է Դոնի Ռոստովի արական գիմնազիային, ուր կш-խվել է ուսոցչանոցում: Հեղափոխության թոհուբոհի տարիներին գիմնազիայի շենքն անցել է մերթ կարմիրներին, մերթ սպիտակներին, և մեծ ծովանկարչի նկարով ծածկել են տեղшհшն արված դռան բшցվшծքը:
Հենց այստեղ էլ, շատ պատահական այս կտավը տեսնում է Մարտիրոս Սարյանը և թաքուն տանում: Նա այն ժամանակ թանգարանի համար հավաքելիս է լինում կերպարվեստի գործեր և ի թիվս այլ գործերի «Նոյը» բերում է Երևան:
Այնուհետև կտավը հայտնվում է Հանրային գրադարանում: Որտեղ էլ, հավանաբար կրոնական թեմատիկայի պատճառով, шրգելվում է նկարի հանրային ցուցադրությունը և այն «մեկուսшցնում են»:
Այս կտավը համարվում է Հովհաննես Այվազովսկու լավագույն աշխատանքներից մեկը և այժմ այն ցուցադրվում է Հայաստանի Ազգային պատկերասրահում: