Նոր տեղեկատվություն՝ Հայաստանում Քրիստոսի արձանի կառուցման վերաբերյալ

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Նոր լուծումներ ու նոր առաջարկներ : Մեգանախագծին մասնակցելու հայտներն ամենաակտիվ փուլում են։ Թեժ մրցակցության մեջ են Հայաստանի ու արտասահմանի մասնագետները։

Զուգահեռ ներկայացվում են ոչ միայն արձանի, այլև հուշարձանային համալիրի զբոսաշրջային կենտրոնի նախագծեր։

Գագիկ Ծառուկյանն իր նախաձեռնած աստվածահաճո գործին հետևում է բծախնդրությամբ։ Ներկայացված յուրաքանչյուր առաջարկ արժանանում է ուշադրության։

Ստեծագործ մարդկանց մտքի թռիչքն ասահման է , հետաքրքիր ու յուրատիպ առաջարկները շատ : Պատահական չէ , որ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման հայտարարության առաջին րոպեից բազմաթիվ արձագանքներ եղան:

Գագիկ Ծառուկյանը կարծում է, որ Ամենափրկչի կոթողը կհամախմբի հավատավոր հայ ժողովրդին։

«Մենք, որպես քրիստոնյա ազգ, պետք է ունենանք Քրիստոսի արձան բարձունքի վրա։ Այն պետք է լինի մեր երկրի այցեքարտերից մեկը։

Հարկավոր է քայլ կատարել մեր ժողովրդին միավորվելու համար, լույսի, հույսի ճանապարհ, ուղղություն ցույց տալու համար։ Առանց դրա մենք չենք կարող մեր կորցրածները հետ բերել։

Հավատը աշխարհում ամենաուժեղ զենքն է։ Քրիստոսի արձանի մեջ մենք պետք է ոչ թե Քրիստոսին փնտրենք, այլ պետք է Քրիստոսին փնտրենք մեր հոգիներում և սրտերում», – ասել է Գագիկ Ծառուկյանը։

Rate article