Կինը շարունակ գումար էր խնդրում ամուսնուց, որ գնա բժիշկի, սակայն ամուսինը նրան գումար չէր տալիս․ Ի՞նչ եղավ կնոջ հետ

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Կինը շարունակ գումար էր խնդրում ամուսնուց, որ գնա բժիշկի, սակայն ամուսինը նրան գումար չէր տալիս․ Ի՞նչ եղավ կնոջ հետ

Կարինեն ու Վարդանը 32 տարվա ամուսիններ էին։ Նրանք գրեթե միշտ շատ անհաշտ էին։ Ամուսինը շարունակ հայհոյում էր կնոջը, մեղադրում տարբեր անհաջողությունների մեջ։ Կինն էլ լռում էր ու ճարահատյալ շարունակում ապրել։

Մի օր Կարինեն հասկացավ, որ իր առողջական վիճակը գնալով վատանում է։ Նա ամուսնուց գումար խնդրեց, որ գնա բժիշկի և ստուգվի, սակայն ամուսինն ասաց, որ կինը ամեն ինչ չափազանցնում ու բարդացնում է, պետք չէ բժիշկի գնալ ու փող ծախսել, կանցնի կգնա։ Կարինեն մի քանի անգամ ևս գումար խնդրեց Վարդանից,  սակայն միայն մերժում ու հայհոյանք լսեց իր հասցեին։

Կարինեի առողջական վիճակը գնալով վատանում էր, սակայն նա լռում էր, իսկ ամուսինը ձևացնում էր, թե չի նկատում։ Ամիսներ անցան, Կարինեն անկողին ընկավ, մի օր էլ ուղղակի այլևս չարթնացավ։ Նրա մոտ

առկա խնդիրները բարդացել էին ու խլել նրա կյանքը։ Նրա ամուսինը միայն կնոջ մահից հետո հասկացավ, որ կինը չէր ձևացնում ու իրոք վատառողջ էր, բայց արդեն ուշ էր։ Ցանկանալով խնայել մի քանի կոպեկ, նրա ժլատությունը խլեց կնոջ կյանքը։

Оцените статью