Հղիության ընթացքում իմ թույլ տված սխալների համար այժմ դուստրս է պատասխան տալիս
Համացանցում մարդիկ հաճախ են ստեղծում տարբեր հետաքրքրություններով խմբեր և այդպիսի ֆորումներից մեկում մի քննարկում եղավ, որտեղ Էլվիրա անունով մի աղջիկ պատմեց իր պատմությունը, որը մի քանի տարի է, ինչ շատ ճնշում ու տանջում է նրան:
«Մասնագիտությամբ, ես ատամնաբույժ եմ և հաճախ օգնում եմ երեխա-ներին, ովքեր ունեն ծամելու ռեֆլեքսի խանգարումներ: Մի քանի տարի առաջ մի կին եկավ ինձ մոտ իր որդու հետ, որը ծնվելուց ի վեր խնդիրներ ուներ:
Սկզբում նա բոլորովին չէր կարողանում ծծել մոր կաթը, իսկ հետո ծծակներիշատ օգտագործման արդյունքում նրա կծվածքն ամբողջովին խեղվեց, և գիտակցական տարիքում երեխան ուներ ծամողական ռեֆլեքսի խնդիր-ներ, նա դժվարանում էր ծամել:
Այդ ժամանակ ես հղի էի և դատապարտում էի մայրիկին՝ երեխային անմտորեն ծծակներ տալու և կերակրման համար նախատեսված շշերի համար : Եվ ես հաստատ գիտեի, որ որպես այս հար-ցի փորձագետ, ամեն ինչ կանեմ այնպես, որ իմ երեխան մեծանա առանց որևէ խնդիրների:
Բայց դստերս ծնվելուց անմիջապես հետո նեոնաթոլոգն ինձ ասաց, որ փոքրիկը չունի ծծելու ռեֆլեքս: Եվ միայն հիմա ես հասկանում եմ, որ դա ճակատագրի պատասխանն էր` աղջիկս դիզարտրիա ուներ:
Եվ հիմա ինձ թվում է,որ ամեն ինչի պատճառն է այն,որ ես ուրիշ ծնողների մասին թյուր մտքեր և համոզմունքներ ունեի:
Ես հաճախ էի մեղադրում նրանց սխալների համար, որոնք իմ կարծիքով չպիտի անեին: Կարո՞ղ էին արդյոք հղիության ըն-թացքում իմ այդ մտքերն ազդել երեխայիս խնդիր ունենալու վրա: Օգնեք… »: