Սկեսուրը հարսին ստիպում էր նորածին երեխային յուղոտ ուտելիքներ տալ․ Ահա, թե ինչ եղավ հետո 

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Սկեսուրը հարսին ստիպում էր նորածին երեխային յուղոտ ուտելիքներ տալ․ Ահա, թե ինչ եղավ հետո

Աննան ամուսնու հետ ապրում էր նրա ծնողների հետ։ Մի հարկի տակ ապրելը երիտասարդ մայրիկի համար տարբեր դժվարություններ էին ստեղծում։ Նրա և սկեսուրի հարաբերությունները լավն էին, երկուսն էլ լավ մարդիկ էին, բայց սկեսուրը երբեմն անցնում էր սահմանները, երբ հարցը վերաբերվում էր Աննայի նորածին երեխային։

Սկեսուրը ստիպում էր հարսին, երեխայի խնամքն իրականացնելիս կիրառել նախկինում մեծերի օգտագործած մեթոդները, որոնք այժմ բժիշկների կողմից արգելված են։ Դա վերաբերվում էր երեխայի կերակրելուն, լողացնելուն և այլ պրոցեսներին։ Աննան լինելով կիրթ և տեղեկացված աղջիկ, բացատրում էր սկեսուր մայրիկին, որ այժմ այդ մեթոդները ոչ միայն կիրառելի չեն, այլև վտանգավոր են երեխայի առողջության համար։ Հաճախ էր լինում, երբ սկեսուր մայրիկը երեխային առաջարկում էր փորձել  յուղոտ մսի կտոր, պանիր և մեծահասակների համար նախատեսված այլ ուտելիքներ, ինչը պարզապես անթույլատրելի էր երեխայի այդ տարիքում։ Մի օր  մայրը նորածնին թողնում է տատիկի մոտ և ամուսնու հետ գնում երեխայի համար գնումներ կատարելու։ Երբ վերադառնում է տուն  հայտնաբերում է, որ երեխայի ձեռքերն ու դեմքն ուռած է։ Մայրը զանգում է մանկաբույժին և երեխային հասցնում հիվանդանոց։

Պարզվում է սկեսուրը մոր բացակայության ժամանակ երեխային լոլիկով աղցան էր տվել, ինչի արդյունքում երեխայի մոտ սուր ալերգիա էր առաջացել։ Երեխան շուտով բուժվում է․․․

Այդ օրվանից հետո սկեսուրը հասկանում է իր սխալը և այլևս նման արկածախնդրությունների չի գնում։ Նա հասկանում է, որ հարսը ճիշտ էր։

Оцените статью