Սկեսուրս թույլ չէր տալիս, որ ծնողներս ու բարեկամներս գան մեր տուն ու նորածնիս տեսնեն. Ահա, թե ինչ արեցի

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Սկեսուրս թույլ չէր տալիս, որ ծնողներս ու բարեկամներս գան մեր տուն ու նորածնիս տեսնեն. Ահա, թե ինչ արեցի

Ես ու Էդգարը երկու տարի է, ինչ ամուսնցել ենք: Մեզ հետ ապրում է նաև Էդգարի մայրիկը, ով որոշ առողջական խնդիրներ ունի: Ես իրեն ուշադիր եմ բավականին, սնունդն իր համար առանձին եմ պատրաստում, քանի որ դիետիկ պետք է սնվի:

Երեք ամիս առաջ էլ ծնվեց մեր առաջնեկը՝ Սոնան, բայց սկեսուրս կտրուկ դեմ է, որ ծնողներս ու բարեկամներս գան մեր տուն ու տեսնեն երեխային: Ասում է՝ եթե ուզում են տեսնեն, տար էրեխուն թող տեսնեն, բայց իրենք մեր տուն չգան:

Քանի որ հասկացա, որ այսպես անհնար է ուղղակի, խոսեցի ամուսնուս հետ, պատմեցի ամեն բան: Ամուսինս էլ խոսեց մոր հետ, որպեսզի հասկանա պատճառը: Սկեսուրս էլ ասեց, որ ուղղակի հակակրանք ունի խնամիների նկատմամբ ու չի ուզում իրենց հետ շփվի ու իրենց իր տանը տեսնի: Սա բավականին վիրավորական էր իմ համար:

Ես ու ամուսինս՝ Էդգարը, չնայած վատ սոցիալական պայմանների, որոշեցինք գնալ ու առանձին ապրել, իսկ սկեսուրս մնաց մենակ:

Ծնողներս ու բարեկամներս արդեն կարողանում էին հանգիստ գալ, շփվել մեզ հետ ու տեսնել երեխայիս:

Ամիսներ հետ սկեսուրս զանգահարեց Էդգարին ու խնդրեց տուն վերադառնալ, որովհետև մենակ այլևս չէր կարողանում ապրել: Նա նաև ներողություն խնդրեց ինձնից ու ասաց, որ ուզում է իր թոռան հետ նույն հարկի տակ ապրել:

Մենք հետ վերադարձանք ու այդ օրվանից սկեսուրիս վերաբերմունքը փոխվեց ոչ միայն իմ, այլ իմ ծնողների ու բարեկամների հանդեպ:

30 տարվա համատեղ կյանքից հետո ամուսինս առաջին անգամ ապտակեց ինձ. ահա թե որն էր պատճառը

Ալեքսանդր Բաբասյանի հետ բաժանումից հետո ընկերնե՞ր են մնացել․ Լիլիթ Բասյանը պատասխանել է հետևորդի հարցին

Оцените статью