Սկեսուրս որոշել է մեզ հետ ապրել․ Ինձ թվում էր, որ ես կգժվեմ, բայց փաստորեն այսպես ավելի լավ է
Ես ու ամուսինս ամուսնանալուց հետո ապրում ենք քաղաքում, իսկ ամուսնուս մայրը գյուղում։ Մենք առանձնակի շփում չենք ունեցել, բայց այնպես էլ չէր, որ իրար չենք սիրել։
Երկու ամիս առաջ սկեսուրս զանգահարեց, հարցրեց կարող է մի քանի օրով մեր տանը մնալ, քանի որ ստուգումների պետք է գնար։ Իհարկե ես համաձայնեցի ու նրա համար սենյակը պատրաստեցի։ Երբ դիմավորեցինք նրան, այնպիսի տպավորություն էր, որ ամբողջ տունը հետն է բերել։ Սկզբում ես բարկացա, ասեցի որ չի կարելի այդքան ծանրություն կրել, բայց երբ տանը բացեցինք տոպրակները ես ավելի բարկացա։
Տոպրակների մեջ ամբողջությամբ տնական ուտելիքներ, պահածոներ, չրեր և այլն էին։ Բավականին կոպիտ խոսեցի սկեսուրիս հետ, ասելով որ այս ամենից խանութներում լիքն է և ինքն էլ առողջություն չունի, որ այդքանը միայնակ արել է։ Այս ամենից հետո գնացի աշխատանքի։ Բայց երեկոյան եկա ու ներողություն խնդրեցի, քանի որ հասկացել էի՝ այդ կինը օր ու գիշեր չի քնել, որ մեզ համար այդ ամենը պատրաստեր։
Բժշկի գնալիս որոշեցի սկեսուրիս հետ գնալ ու պարզվեց, որ նա վիրահատության կարիք ունի։ Ամուսնուս հետ որոշեցինք, որ ինչքան հնարավոր է շուտ պետք է կատարվի վիրահատությունը։ Նաև որոշեցինք, որ վիրահատությունից հետո սկեսուրս մեզ հետ կապրի որոշ ժամանակ և մենք կկարողանանք նրա մասին հոգ տանել։
Անցել է արդեն 2 ամիս ու ես այնքան ուրախ եմ, որ մենք այդ որոշումը ընդունեցինք։ Տանը մեզ միշտ սպասող կա, միշտ համեղ սնունդ ու մեր մասին հոգ տանող։ Երբ խնդիր ենք ունենում սկեսուրս կարողանում է այնպիսի խորհուրդներ տալ, որ դրանք լուծվում են։ Մենք էլ մեր հերթին փորձում ենք նրա համար հաճելի նվերներ անել, նոր տեղեր տանել ու նոր էմոցիաներ պարգևել։