Ներկայումս ԼԵՎՈՆԿԼԱ բերդը համարվում է ԿԻԼԻԿՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ամենալավ պահպանված ամրոցներից մեկը. Միայն իմանաք՝ ինչ նպատակով էր կառուցվել այն

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Ներկայումս ԼԵՎՈՆԿԼԱ բերդը համարվում է ԿԻԼԻԿՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ամենալավ պահպանված ամրոցներից մեկը. Միայն իմանաք՝ ինչ նպատակով էր կառուցվել այն

Պատմական Կիլիկյան Հայաստանի Լևոնկլա ամրոցը ներկայիս Ադանայի նահանգի տարածքում է գտնվում:

Ամրոցը կառուցվել է Լևոն Բ-ի (1198-1219) օրոք 12-րդ դարի վերջին։ Ամրոցը գտնվում է Ջեյհան գետի ափին՝ քարափի վրա։ Ջեյհան քաղաքից ունի 6 կիլոմետր հեռավորություն։ Բերդը ամբողջովին կառուցված է լավ տաշված կրաքարից։ Ամրոցում առկա է զանգակատուն։

Բերդը կառուցվել էր Դաշտային Կիլիկիայում՝ մետաքսի ճանապարհով անցնող միջազգային առևտուրը վերահսկելու նպատակով։ Բացի այդ, ամրոցը հանդիսանում էր Լևոն Մեծագործի արքունի ամառանոցը։

Ներկայումս բերդը կիսավեր վիճակում է և մեր օրեր են հասել երկու ամբողջական պատեր։ Ըստ որոշ տեղեկությունների` Լևոնկլան անտերության է մատնվել Բեյլիքների տիրապետության տակ գտնված ժամանակ։

Լևոնկլա բերդը համարվում է Կիլիկյան Հայաստանի ամենալավ պահպանված ամրոցներից մեկը, ազատ է հանրության համար և վերանորոգվել է 2014 թվականին։

Оцените статью