Սկեսուրս ինձ ստրուկի նման էր վերաբերում. Ամեն օր ստիպում էր տան գործ անել ու չէր թողում տանից դուրս գայի. տեսեք, ինչ արեցի
Մինչ ամուսնանալը ես գյուղում եմ ապրել ծնողներիս հետ՝ ավանդական ընտանիքում: Ծնողներս միշտ ինձ սովորեցրել էին ենթարկվող լինել, հանգիստ ու խելոք:
Կյանքս դասավորվեց այնպես, որ ամուսնացա քաղաքում՝ Վարշամի հետ: Մենք իրար շատ էինք սիրում ու մեզ հետ ապրում էր նաև Վարշամի մայրը: Հենց առաջին օրերից էլ նա ինձ օր ու արև չէր տալիս հանգիստ չէր թողնում: Տպավորություն էր, որ ես ոչ թե ամուսնացել եմ, այլ եկել եմ այդ տուն որպես ստրուկ ծառայելու:
Ստիպում էր, որ ամեն օր տան գործ անեմ, ճաշ եփեմ ու երբ տեսնում էր, որ նստած եմ, խոսում էր վրաս: Դա դեռ քիչ էր, մի բան էլ չէր թողնում տանից դուրս գայի, մարդկանց հետ շփվեի, հյուր գնայի:
Վերջապես ուժ հավաքեցի ու որոշեցի խոսեմ հետը ու հակառակվեմ ամեն մի ասածին: Ասացի, որ իր ստրուկը չեմ ու սրանից հետո անելու եմ այն ամենն ինչ ես եմ ուզում: Դա իսկական շոկ էր սկեսուրիս համար, քանի որ նման վերաբերմունք ինձնից չէր սպասում:
Հասկանալով, որ ուշքի եմ եկել ու այլ տարբերակ չկա, սկեսուրս դադարեց ինձ ճնշել ու կառավարել իմ առօրյան: Այդ օրվանից ուշադրություն չեմ դարձնում նրա ասածներին ու անում եմ միայն այն, ինչ ես եմ ուզում ու ճիշտ համարում: