Ինչպես արդեն հայտնել ենք, քիչ առաջ երկրաշարժ է գրանցվել ՀՀ տարածքում:
Ցնցումները հատկապես զգացվել են Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում և Երևան քաղաքում:
Մամուլում և սոցիալական ցանցերում տարատեսակ տեղեկություններ են շրջանառվում լուրջ ավերածությունների և շենքերի փլուզման մասին, սակայն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության խոսնակ Աննա Բաղդասարյանը հերքել է շրջանառվող լուրերը:
Բաղդասարյանը մասնավորապես գրել է. «Երկրաշարժից ոչ մի փլուզում կամ ավերվածություն չկա։ Անի թաղամասում շենքի փլուզման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»: ԱԻՆ խոսնակը նաև կոչ է արել հետևել միայն պաշտոնական լրահոսին:
Նշենք, որ քիչ առաջ գրանցված երկրաշարժի հետևանքով որոշ տարածքներում հոսանքազրկումներ են,
կորել է ինտերնետային կապը, մարդիկ առաջին անհրաժեշտության պարագաներով դուրս են եկել փողոցներ:
Սոցիալական ցանցերում նաև լուսանկարներ են տարածվում երկրաշարժի հետևանքով պատերից պոկված ծերպերի, քարերի, առաստաղների ճաքերի: