Ամուսինս ինձ դավաճանում է, որոշել էի երեխաներիս հետ հեռանալ. Սկեսուրիս քայլը փոխեց ամեն ինչ
Ես ու Էդգարը 8 տարի է ամուսնացած ենք: Ամուսնացել ենք սիրելով, ամեն ինչ կարծես թե լավ էր, մինչ այն պահը, երբ ես հասկացա, որ ամուսինս սիրուհի ունի: Նա նույնիսկ չհերքեց այդ փաստն ու ասաց. «Դու ամբողջ օրը զբաղված ես տուն մաքրելով ու երեխա պահելով, տուն եմ գալիս հոգնած ընգած ես, իսկ սիրուհիս միշտ խնամված է, գեղեցիկ ու ուրախ»: Այս խոսքերն ինձ վիրավորեցին այնպես, որ ես որոշեցի՝ գնում եմ:
Ես չէի կարող ապրել մի մարդու հետ, ով այսպես է վարվում ինձ հետ: Ինչքան էլ, որ ծանր էր ինձ համար, ես պատրաստվում էի խոսել երեխաներիս հետ, նրանց պատմել եղելությունը և հեռանալ նրանց հետ միասին: Սակայն ամեն ինչ փոխվեց, երբ սկեսուրս իմացավ տեղի ունեցածի մասին: Նա ասաց, որ կխոսի տղայի հետ, սակայն տղան նրան ասել էր նույնը, ինչ ինձ:
Սկեսուրս էլ որդուն ասել է, որ չի պատրաստվում հանդուրժել նրա պահվածքը ու թողնել, որ ես ու երեխաները գնանք տնից: Նա որդուն ասաց. «Գնա ապրի ում հետ ուզում ես, որտեղ ուզում ես, թող քսված-դզված կեկելները քո մասին մտածեն, նասկիներդ լվանան, ճաշդ էլ եփեն, ես իմ հարսի ու թոռների հետ ապրելու եմ այս տանը»: Ամուսինս հեռացավ տնից, ես ու երեխաները մնացինք սկեսուրիս հետ ու ես շատ շնորհակալ եմ նրան իր այս վերաբերմունքի ու սրտացավ պահվածքի համար: Երբեք չեմ մոռանա սկեսուրիս բարի քայլի մասին, միշտ երախտապարտ եմ լինելու նրան, որ ինձ ու երեխաներիս փողոցում չթողեց:
Ցանկանում եմ ամուսնանալ, սակայն տատիկս դեմ է․ գուցե ծիծաղեք, բայց սա է իրականությունը
Մարդս խոպանում ռուսների հետ լեյջան կենե, բուկետով խնդիրներն էլ կհավքե կուգա. չիդեմ էլ ինչ էնեմ