Այս թեստի ճշգրտությունը կազմում է 99%․ Նոր մեթոդով երեխայի սեռը պարզվում է արդեն հղիության 7-րդ շաբաթում

ՀԵՏԱՔՐՔԻՐ

Բժիշկները մշակել են նոր թեստ, որի միջոցով հնարավոր է դառնում պարզել երեխայի սեռը արդեն 7-րդ շաբաթվա ընթացքում: Մինչեւ հիմա սեռը պարզելու համար անհրաժեշտ էր սպասել 20 շաբաթ:

Newsru-ի փոխանցմամբ, նոր թեստի միջոցով ստուգվում է Yքրոմոսոմի առկայությունը պտղի ԴՆԹ-ում, որը կարելի է հայտնաբերել մոր արյան մեջ: Արական բջիջներում կա XY քրոմոսոմների զույգ, մինչդեռ իգական բջիջներում XX քրոմոսոմների զույգն է: Այդ իսկ պատճառով, եթե մոր արյան մեջ կա Y քրոմոսոմ, նշանակում է` տղա է ծնվելու:

Ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, այս թեստի ճշգրտությունը կազմում է 99%:
Նոր մեթոդն արդեն կիրառվում է ԱՄՆ-ում, Իսրայելում եւ եվրոպական երկրներում:

Բայց, միաժամանակ, կան մտահոգություններ, որ երեխայի սեռն այդքան վաղ փուլում պարզելը որոշ կանանց թույլ կտա ընդհատել հղիությունը, եթե թեստի արդյունքներն այլ լինեն,

քան նրանց սպասումները: Այդպիսի վտանգն առավել մեծ է աֆրիկյան եւ ասիական երկրներում (Հնդկաստան, Չինաստան եւ Հարավային Կորեա), որտեղ մեծ է աբորտների քանակն այն դեպքում, եթե պտուղն իգական սեռի է լինում:

Оцените статью